Գլխավոր տեղեկություն
Համար
N 1192-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 1192-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2018 թվականի սեպտեմբերի 8-9-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Գասպարյանինը, Վահե Հովհաննիսյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արման Շահինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Կարեն Մկրտչյանինը, Կարեն Վանյանինը, Կարեն Հարությունյանինը և Ղազար Ղազարյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) Հակոբ Արշակյանինը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Մոսկվա-Երևան երթուղիներով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 6-ի N 1192-Ա
որոշման

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-9-Ը Ռուսաստանի Դաշնություն ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

   

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ

   

Վ. Տողանյան

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Ա. Գասպարյան

- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

   

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Հ. Արշակյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

   

Վ. Ներսեսյան

- ՀՀ վարչապետի օգնական

   

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

   

Ա. Եղոյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

   

Գ. Հայրապետով

 - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

   

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (06.09.2018 թ. - 09.09.2018 թ.)

   

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ

   

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ

   

Ա. Շահինյան

- «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
օպերատոր

   

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

   

Կ. Հարությունյան

- պետական պահպանության ծառայության աշխատող (07.09.2018 թ. - 09.09.2018 թ.)

   

Ղ. Ղազարյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

   

Կ. Մկրտչյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

   

Գ. Մովսեսյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

   

Կ. Վանյան

- պետական պահպանության ծառայության աշխատող
(07.09.2018 թ. - 09.09.2018 թ.)


ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

Ա. Եսայան

- «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության
թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Թամրազյան

- «Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Լ. Խաչատրյան

- «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

   

Ա. Կասյան

- «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Կարապետյան

- «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Գ. Հարությունյան

- «Ար» հեռուստաընկերության թղթակից  (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան