Գլխավոր տեղեկություն
Համար
N 1050-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2019-28.01.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.01/82(1440) Հոդ.1034
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1050-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.3.1-րդ, 1.3.2-րդ, 1.3.3-րդ, 1.4-րդ, 1.5-րդ, 1.6-րդ, 1.7-րդ, 1.9-րդ, 1.10-րդ, 1.11-րդ, 1.13-րդ, 1.14-րդ, 1.15-րդ, 1.16-րդ, 1.17-րդ, 1.17.1-ին, 1.17.2-րդ, 1.25-րդ, 1.26-րդ, 1.27-րդ, 1.34-րդ, 1.37-րդ, 1.38-րդ, 1.39-րդ, 1.40-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1.1. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԹԵՐԱՊԵՎՏԻ (ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲԺՇԿԻ) ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

 

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-թերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.2. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Բժշկական կշեռք, հասակաչափ (մանկական)

7. Բարուրասեղան

8. Պահարան քարտերի համար

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-մանկաբույժ վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3. ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Նևրոլոգիական մուրճիկ

7. Բբի ռեակցիայի ստուգման համար լապտերիկ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-նյարդաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3.1. ՌԵՖԼԵՔՍՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Մեկանգամյա օգտագործման ակուպունկտուրայի ասեղների հավաքածու

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ռեֆլեքսոթերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3.2. ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Մերսման համար բժշկական քննության բազմոց` գլխի համար նախատեսված բացվածքով և երկու գլանաբարձիկով

2. Մերսման նյութեր և քսայուղեր

3. Անհետաձգելի բուժօգնության պահարան

4. Աշխատանքային սեղան

5. Աթոռներ

6. Պահարան սպիտակեղենի համար

7. Շիրմա

● Եթե ծառայությունն իրականացվում է երկու և ավելի կաբինետների միջոցով, ապա 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի պահանջները կարող են տեղակայվել տվյալ կազմակերպությանը պատկանող այլ կաբինետներում, իսկ 7-րդ կետի պահանջը պարտադիր չէ:

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-մանուալ թերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.3.3. ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ կամ բազմոցներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-հոգեթերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.4. ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԻ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Լամպ` քիթ-կոկորդ-ականջի մասնագետի համար

2. Ականջի զննման գործիքներ (հայելիներ, զոնդեր, ձագարիկներ, տարբեր ունելիներ) Ժանեի ներարկիչ

3. Ռետինե խողովակներ` միջին ականջի փչման համար

4. Ռետինե գնդանոթներ` տարբեր չափերի

5. Քթի զննման գործիքներ (հայելիներ, ձագարիկներ, զոնդեր, տարբեր պինցետներ), օլիվաներ` քթի համար

6. Ռեֆլեկտոր` ճակատային

7. Օտոսկոտ, արտածծիչ, կամերտոններ, սեղմիչներ

8. Օտար մարմնի հեռացման հավաքածու (ականջային, քթային)

9. Վերևից լուսավորվող աթոռ` հիվանդի զննության համար

10. Էլեկտրական լուսամփոփ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-քիթ-կոկորդ-ականջաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.5. ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

3. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Օֆտալմոսկոպ

2. Օֆտալմոմետր

3. Օրլովայի աղյուսակ

4. Սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ (2 հատ)

5. Սիվցևի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ

6. Ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու

7. Ֆրոստի պերիմետր, դիոպտրիմետր, բինոկուլյար խոշորացույց

8. Գունային թեստ

9. Գոնիսկոպ

10. Օտար մարմին հեռացնելու հավաքածու

11. Ռուտի ապարատ

12. Տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ

13. Ներակնային ճնշման չափման սարք

14. Կանյուլաներ, կոպաբացիչ

15. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ակնաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.6. ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Էլեկտրասրտագիր

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-սրտաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.7. ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Սառնարան

7. Գլյուկոմետր

8. Մեզի մեջ շաքարը և ացետոնը որոշելու շերտիկներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ներզատաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.9. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ֆթիզիատր` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.10. ՄԱՇԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Լուսավորող լամպ

6. Տափաձողեր, առարկայական ապակիներ, խոշորացույց, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-մաշկաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.11. ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ինֆեկցիոն հիվանդություններ մասնագիտությամբ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.13. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Կոնքաչափ

2. Միանվագ օգտագործման տակաշորեր, ձեռնոցներ, ախտահանող նյութեր

3. Հեշտոցային հայելիներ, զոնդեր, ունելիներ, կաթետերներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ, կորցանգ ուղիղ, կորցանգ ոլորված

4. Էմալապատ ամանեղեն՝ գործիքների ախտահանման համար

5. Գինեկոլոգիական բազկաթոռ

6. Շարժական էլեկտրալամպ՝ ռեֆլեկտոր

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-գինեկոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.14. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Պատգարակ

2. Վիրաբուժական գործիքների փոքր հավաքածու

3. Արյունահոսությունը կանգնեցնող սեղմիչներ

4. Գիպսե վիրակապ դնելու համար նախատեսված գործիքներ

5. Բեկակալների հավաքածու

6. Ռետինե ձգալարան

7. Պլևրալ պունկցիայի և դրենավորման հավաքածու

8. Միզապարկի կաթետերներ

9. Ատրավմատիկ կարանյութեր

10. Վիրահատական սեղան

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-վիրաբույժ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.15. ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Էլեկտրասրտագրի ապարատ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող կամ բժիշկ-սրտաբան կամ բժիշկ-թերապևտ կամ ընտանեկան բժիշկ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

 

1.16. ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Ուլտրաձայնային հետազոտման ապարատ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ուլտրաձայնային ախտորոշման (սոնոգրաֆիայի)` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.17. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

1.17.1. (ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ)

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

3. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ ռենտգենաբանական ապարատի համար

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Նեգատոսկոպ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔ՝ ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՄԱՐ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ռենտգենաբանական ապարատ

2. Պաշտպանիչ թիկնոց

3. Գրպանի դոզիմետրեր` աշխատողների համար

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ռենտգենաբանական ախտորոշման` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

1.17.2. (ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ)

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

3. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ ֆլյուորոգրաֆիկ ապարատի համար

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Նեգատոսկոպ

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔ՝ ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՄԱՐ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ֆլյուորոգրաֆիկ ապարատ

2. Պաշտպանիչ թիկնոց

3. Գրպանի դոզիմետրեր՝ աշխատողների համար

4. Էկրան` ֆլյուորոժապավենները նայելու համար

1.17.1-րդ և 1.17.2-րդ կետերով նախատեսված ծառայությունները կարող են տեղակայվել նույն կաբինետում:

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ռենտգենաբանական ախտորոշման` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.25. ԱՂԵՍՏԱՄՈՔՍԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Շիրմա

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ՝ աղեստամոքսաբան վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

- Բժիշկ աղեստամոքսաբանը, որն ունի համապատասխան որակավորում, գաստրոսկոպի և կոլոնոսկոպի առկայության դեպքում, կարող է իրականացնել գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա:

 

1.26. ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Ուրետրալ մեկանգամյա օգտագործման փափուկ ռետինե կամ սիլիկոնային կաթետերների հավաքածու (12-22 Fr տրամագծով)

2. Ունիվերսալ գինեկոլոգիական բազկաթոռ

3. Նեգատոսկոպ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ուռոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.27. ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Աերոզոլային ինհալատոր

7. Պնևմոտախոմետր

8. Քթի հայելի, Կորնցանգ ուղիղ, բժշկական մկրատ, անատոմիական պինցետ, սկարիֆիկատոր, սկալպել, տուբերկուլինային սրսկիչներ, վայրկենաչափ, աչքի պիպետ

9. Ճակատային ռեֆլեկտոր

10. Ոչ ինֆեկցիոն ալերգենների հավաքածու

11. Ինֆեկցիոն ալերգենների հավաքածու

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.34. ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՏԻՆ (ԿԱԲԻՆԵՏԻՆ) ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Տարբեր չափերի և ձևերի շինաներ

2. Սեղմիչների հավաքածու

4. Վիրաբուժական կար դնելու հարմարանքներ

5. Բժշկական սղոցներ

7. Բերանլայնիչ

8. Վիրահատական սեղան

11. Գիպսե վիրակապ դնելու համար նախատեսված գործիքներ

12. Պատգարակներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-վնասվածքաբան և օրթոպեդ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.37. ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

3. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Անհետաձգելի բուժօգնության պահարան

4. Լուսային խոշորացույց

5. Մկրատներ, կոսմետոլոգիական գդալիկների հավաքածու, նշտարներ` տարբեր չափերի

6. Կոսմետոլոգիական ֆունկցիոնալ բազկաթոռ

7. Ապակյա սեղանիկներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-կոսմետոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.38. ՆԵՖՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-երիկամաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.39. ՆԱՐԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-թմրաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.40. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Բժշկական քննության բազմոց

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Բժշկական կշեռք, հասակաչափ (մեծերի)

6. Նևրոլոգիական մուրճիկ

7. Հանդերձապահարան

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-հոգեբույժ` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.10.1-ին կետով.

«1.10.1. ՎԵՆԵՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

1. ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

3. Գինեկոլոգիական բազկաթոռ

4. Անհետաձգելի բուժօգնության պահարան

5. Լուսավորող լամպ

6. Հեշտոցային հայելիներ, զոնդեր, ունելիներ, տափաձողեր, կաթետերներ, առարկայական ապակիներ, խոշորացույց, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ

7. Շիրմա

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-սեռախտաբան` վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

գ. 1.30-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.46-րդ կետով.

 

«1.46. ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԲՈՒԺԿԵՏ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բժշկական ջերմաչափեր

2. Տոնոմետր

3. Ֆոնենդոսկոպ

4. Բժշկական կշեռք

5. Հասակաչափ

6. Բժշկական քննության բազմոց

7. Սեղան և աթոռներ

8. Ձեռքի դինամոմետր (մանկական և մեծահասակի)

9. Վայրկենաչափ

10. Չափող ժապավեն

11. Տեսողության ստուգման աղյուսակ (մենամարտային սպորտաձևերի)՝ մարզադպրոցների համար

12. Անհետաձգելի բուժօգնության պահարան

13. Շիրմա

14. Լեզվաբռնիչ

15. Բերանլայնիչ

16. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

17. Մեկանգամյա օգտագործման շպատելներ

18. Հանդերձապահարան

19. Լարան

20. Վերջույթները անշարժացնող շինաների հավաքածու

21. Պարանոցի անշարժացման համար օձիք (հավաքածու` տարբեր չափսերի)

22. Տեղային անզգայացման սպրեյ

23. Սառեցնող միջոցներ (սպրեյ, գել)

24. Սառնարան

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող

1. 46-րդ կետում կարող են մասնագիտական գործունեություն ծավալել սպորտային բժիշկը կամ թերապևտը կամ վնասվածքաբանը` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում:»,

ե. 1.21-րդ կետի 8-րդ, 9-րդ և 16-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Փոխներարկման սիստեմաներ

9. Փոխներարկման կանգնակ

16. Բակտերիոցիդ լամպ»,

զ. 9-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 1 հավելվածի «N 1 հավելվածի Պարզաբանում» բաժնի «ընդհանուր դրույթներ» գլխում`

ա. վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն գլխի հինգերորդ պարբերությունում սահմանված այն կաբինետներում, որտեղ միջամտությունների կաբինետի առկայությունը պարտադիր չէ, առաջին բժշկական օգնության պահարանը` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով, պետք է տեղադրված լինի տվյալ մասնագիտացված կաբինետում՝ բացառությամբ լաբորատոր-ախտորոշիչ (բջջաբանական, հյուսվածքաբանական, մակաբուծաբանական, սնկաբանական) կաբինետների, իսկ տվյալ բժշկական հաստատությունում միջամտությունների կաբինետի առկայության պարագայում, մասնագիտացված կաբինետներում առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով, պահանջը պարտադիր չէ: Թեստերի միջոցով արագ թեստավորման հետազոտություն անցկացնելու համար լաբորատոր-ախտորոշիչ տեսակների լիցենզավորումը պարտադիր չէ, եթե ստեղծված են համապատասխան պայմաններ` ստանդարտ թեստ-հավաքածուներ և թեստավորումն իրականացնող մասնագետներ»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Արտահիվանդանոցային մեծերի և մանկական բժշկական օգնության և սպասարկման նույն տեսակի իրականացումը կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի պահանջների համաձայն, ընդ որում, այդ կաբինետների տեխնիկական հագեցվածությունում կրկնվող սարքավորումներն ու գործիքները կարող են ներկայացվել մեկ օրինակով: Այս կաբինետում նախատեսվում է ունենալ մեկ միջին և մեկ կրտսեր բուժաշխատող՝ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում:

Արտահիվանդանոցային` բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ), մանկաբուժական, նյարդաբանական, հոգեբուժական, ֆունկցիոնալ ախտորոշիչ, մաշկաբանական, ալերգոլոգիական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ռևմատոլոգիական, ներզատաբանական, նյարդավիրաբուժական, թունաբանական, հոգեթերապևտիկ, թմրաբանական, սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական), հերիատրիական, ավիացիոն բժշկական, դիետաբանական (դիետոլոգիական), հոմեոպաթիկ բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր երեք տեսակի ծառայությունները կարող են ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի պահանջների համաձայն, ընդ որում, այդ կաբինետներում այն սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածությունում կրկնվում են, կարող են ներկայացվել մեկ օրինակ:

Արտահիվանդանոցային` վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման տեսակը՝ իր երեք ենթատեսակներով (ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, բուժական մերսում), կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, ընդ որում, այդ կաբինետներում այն սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածությունում կրկնվում են, կարող են ներկայացվել մեկ օրինակ:

Արտահիվանդանոցային` ֆիզիոթերապևտիկ բժշկական օգնության և սպասարկման տեսակը՝ իր երեք ենթատեսակներով (բարոթերապևտիկ, էլեկտրաբուժում, լուսաբուժում), կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, ընդ որում, այդ կաբինետներում այն սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածությունում կրկնվում են, կարող են ներկայացվել մեկ օրինակ:

Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված հաստատության յուրաքանչյուր միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:

Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական անձնակազմի վերապատրաստումներն իրականացվում են «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,

գ. «Ընտանեկան բժշկի գրասենյակ (4 կետ)» գլուխը ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 2 հավելվածում`

ա. 77-րդ կետի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«77. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՌԵՊՐՈԴՈՒԿՏՈԼՈԳԻԱՅԻ) ԲԱԺԻՆ»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 77.1-ին և 77.2-րդ կետերով.

«77.1. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՌԵՊՐՈԴՈՒԿՏՈԼՈԳԻԱՅԻ) ԲԱԺԻՆ (ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ)

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

1. Ձվաբջջի արտածծման սարքավորում՝ իր տաքացվող հարթակով

2. Աշխատանքային ստերիլ պահարան՝ նախատեսված արտամարմնային բեղմնավորման համար

3. Բինոկուլիար կենսաբանական մանրադիտակ

4. Ածխաթթու գազի ինկուբատոր՝ ձվաբջիջների և սաղմերի աճեցման համար

5. Ինվերսիոն մանրադիտակ՝ համակցված մանիպուլյացիոն համակարգով սերմի ներցիտպլազմատիկ ներարկումն իրականացնելու համար

6. Ցենտրիֆուգա՝ փոփոխական արագությամբ

7. Բինոկուլիար մանրադիտակ՝ սերմի հետազոտման համար

8. Կրիո տարաներ՝ ձվաբջջի և սերմի պահպանման համար

9. Սառնարան՝ միջավայրերի պահպանման համար

10. Միջավայրեր՝ ձվաբջիջների լվացման, աճեցման, տեղափոխման, սառեցման և պահպանման համար

11. Միջավայրեր՝ սերմի մշակման, սառեցման և պահպանման համար

12. Միանվագ օգտագործման ասեղներ, կաթետեր, պլաստիկե տարաներ՝ նախատեսված ԱՄԲ-ի համար

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկներ՝ ռեպրոդուկտոլոգներ վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատողներ

3. Կրտսեր բուժաշխատողներ:

77.2. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՌԵՊՐՈԴՈՒԿՏՈԼՈԳԻԱՅԻ) ԲԱԺԻՆ (ՍԵՐՄԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՈՒՄ)

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ՝

1. Բժշկի սենյակ

2. Սերմի ստացման սենյակ

3. Սերմի մշակման և պահպանման սենյակ

4. Միջամտությունների սենյակ (կետ` 80)

Ներառյալ նաև`

1) գինեկոլոգիական բազկաթոռ

2) գինեկոլոգիական հայելիներ, միանգամյա օգտագործման ներարգանդային կաթետեր

ԲԺՇԿԻ ՍԵՆՅԱԿ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

ՍԵՐՄԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԵՆՅԱԿ

1. Աթոռ

2. Սեղան

3. Հեռուստացույց

4. Լվացարան

ՍԵՐՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԵՆՅԱԿ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Դյուարներ (սերմի պահպանման համար տարաներ)

2. Բինօկուլյար մանրադիտակ

3. Ցենտրիֆուգա

4. Կրիոսրվակներ, կրիոձողիկներ, սրվակներ, փորձանոթներ, ավտոմատացված պիպետներ, ծայրադիրներ, պաստեր պիպետներ

5. Կրիպրոտեկտորներ սերմի սառեցման համար

6. Միջավայրեր՝ սերմի մշակման համար

7. Սերմի ներկման համակարգ

8. Սերմնաբջիջների հաշվելու համար Մակլերի հաշվիչ

9. Հեղուկ ազոտ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկներ՝ ռեպրոդուկտոլոգներ վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայություն

2. Միջին բուժաշխատողներ

3. Կրտսեր բուժաշխատողներ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 1
Երևան