Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.01.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

13 հունվարի 2017 թվականի

թիվ 4

քաղ. Բիշքեկ

      

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

     

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական նպատակներով մեքենաները և սարքավորումները երրորդ երկրների շուկաներ արտահանելու զարգացմանն ուղղված միջոցառումների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

« » -ի 20_թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

     

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսական նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշումը և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններն իրագործելու նպատակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում, այդ թվում՝ համատեղ արտադրանքի արտադրության կոոպերացիոն շղթաների շրջանակներում արտադրվող գյուղատնտեսական նպատակներով մեքենաները և սարքավորումները (այսուհետ համապատասխանաբար՝ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք, անդամ պետություններ) երրորդ երկրների շուկաներ արտահանելու զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝

1. Անդամ պետությունների կառավարություններին՝

ա) արտահանմանն ուղղված գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի արտադրությունը զարգացնելու ընթացքում հաշվի առնել ցանկը՝ համաձայն հավելվածի.

բ) անդամ պետությունների՝ արտահանման վարկային ազգային գործակալությունների և զարգացման բանկերի հետ համատեղ վերլուծել Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին ու կանոններին համապատասխանող՝ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքն արտահանելու ֆինանսական աջակցության արտոնյալ մեխանիզմների զարգացմանն ուղղված միջոցների իրագործման հնարավորությունը, ներառյալ՝

երրորդ երկրների շուկաներ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքն արտահանելու ժամանակ արտահանման վարկային ազգային գործակալությունների միջև արտահանման ռիսկերի ապահովագրումը և վերաապահովագրումը.

արտահանումը ֆինանսավորելու մասնագիտացված ծրագրերի ստեղծումն ու զարգացումը.

տարբեր անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական մեքենաշինության արտահանվող արտադրանքի տեխնիկական սպասարկման համար սպասարկման ցանցերի ստեղծումն ու զարգացումը.

դիլերային կենտրոնների և վարկային կազմակերպությունների հետ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի վարկավորման հատուկ ծրագրերի համատեղ մշակումը.

գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ վերլուծել հետևյալի հնարավորությունը՝

արտահամանն ուղղված գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք արտադրողների մասին տեղեկատվության փոխանակում անդամ պետությունների միջև (նշելով այդպիսի արտադրողների պաշտոնական կայքերը).

թողարկվող արտադրանքը ցուցադրելու հնարավորությամբ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսներին, այդ թվում՝ «Ագրոսալոն-2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք արտադրողների մասնակցության ընդլայնում.

մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանք արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ միջոցառումների և բիզնես-առաքելությունների 2018 թվականի համատեղ ծրագրի նախապատրաստում.

օժանդակություն՝ երրորդ երկրների տարածքներում գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի համապատասխանության հաստատմանը.

ներմուծող պետություններում գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի ներկայացուցչությունների ցանցի զարգացում.

գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքն արտահանողներին տեղեկատվական-խորհրդատվական աջակցության ապահովում։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

  

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

  

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական խորհրդի

« » -ի 20_թվականի թիվ կարգադրության

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան