Գլխավոր տեղեկություն
Համար
N 1167-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 3 սեպտեմբերի 2018 թվականի N 1167-Ա

 

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունիսի 21-ի ՀՕ-346-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 3-ի N 1167-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի
նախագիծը ներկայացնելու ժամկետը

Ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 797-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մաս

2.

«Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2018 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մաս, 4-րդ հոդվածի 1-ին մաս

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան