Գլխավոր տեղեկություն
Համար
N 1119-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2018 թվականի N 1119-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 285-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «կառավարությանն առընթեր» բառերը.

2) որոշման 1-ին կետում «Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի» բառերը փոխարինել «հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի» բառերով.

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2018 թ. օգոստոսի 22
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 22-ի N 1119
որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 21-ի N 285
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ իրականացՄԱՆ աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի

 

Ա. Թանանյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

   

Վ. Լալայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ

   

Ք. Քաբաբյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

   

Դ. Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

   

Գ. Մելքոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական

   

Ա. Հարությունյան

- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ

   

Է. Ծառուկյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ

   

Պ. Աղաբաբյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի փորձագետ (համաձայնությամբ)

   

Մ. Մայիլյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ

   

Վ. Քարտաշյան

- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

   

Մ. Մարտիրոսյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ

   

Ա. Գալստյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության մաքսային հսկողության սարքավորումների բաժնի պետ

   

Ն. Մնոյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործերի կառավարման վարչության շինարարական ծրագրերի համակարգման բաժնի պետ

   

Ա. Հախումյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

   

Ա. Բակունց

- ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ժողովրդավարական կառավարման ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

   

Ա. Ավետիսյան

- «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

   

Դ. Ավագյան

- Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

   

Մ. Վոլկով

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բաժնի պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

   

Ա. Լոբանով

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ծառայության պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

   

Ա. Կերդուն

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բաժանմունքի պետ (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

   

Պ. Երոխին

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

   

Վ. Կոզլովսկի

- Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ավագ սպա (խորհրդատվական հիմունքներով) (համաձայնությամբ)

   

Ա. Զարբաբյան

- «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան