Գլխավոր տեղեկություն
Համար
N 1243-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2018 թվականի N 1243-Ա

 

ՏԱԹԵՎԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Դավթյանին 2018 թվականի սեպտեմբերի 25-28-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի Արբիտրաժային կանոնների և կարգավորումների փոփոխությունների փաթեթի վերաբերյալ՝ անդամ պետությունների ներկայացուցիչների և Կենտրոնի քարտուղարության միջև հանդիպմանը մասնակցելու համար:

2. Տաթևիկ Դավթյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաթևիկ Դավթյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 20

Երևան