Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.09.2018-12.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2011 թվականի N 9-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 517-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 19.09.18 N 1231-Ա)

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ  կետը փոփ. 04.09.14 N 840-Ա, 19.11.14 N 1155-Ա, լրաց. 21.01.15 N 37-Ա, խմբ. 19.09.18 N 1231-Ա)

2.1. (կետն ուժը կորցրել է 21.01.15 N 37-Ա)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 517-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 12
Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հունվարի 12-ի N 9-Ա

 որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

(վերնագիրը խմբ.19.09.18 N 1231-Ա)

 

- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

 

- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

 

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
 

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

- Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչություն

 

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

- Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

 

- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ.19.09.18 N 1231-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան