Գլխավոր տեղեկություն
Համար
N 1311-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1311-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Հ. Աղազարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Խանդանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.

բ. «Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում Ք. Անտոնյան - «Արաքս-2» արտադրական կոոպերատիվի «Էկոկաթ» ապրանքանիշի ռազմավարության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - «Ս.Հ.Մ.Ֆ.Ա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 4
Երևան