ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2018 թվականի N 1093-Ա
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին 2018 թվականի սեպտեմբերի 17-19-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|