Գլխավոր տեղեկություն
Համար
N 1354-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.08.2018-08.09.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1167
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2004 թվականի N 1354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու և բանկային համակարգի ֆինանսական հոսքերի կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը (հարկային մարմնի մասով)՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը (մաքսային մարմնի մասով)՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

է) (ենթակետն ուժը կորցրել է 24.08.17 N 1032-Ն)

ը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 8 հավելվածի.

թ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 9 հավելվածի:

(1-ին կետը փոփ., խմբ., լրաց. 24.08.17 N 1032-Ն, լրաց., փոփ. 16.08.18 N 922-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 24.08.17 N 1032-Ն)

 

NN ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

ՀՀ պետական բյուջեի կատարման օրական ցուցանիշները

օրական

CBANET համակարգչային ցանցով

մինչև հաջորդ գործառնական օրվա ժամը 14.00-ն

2.

ՀՀ պետական բյուջեի կատարման ամսական նախնական ցուցանիշները

ամսական

CBANET համակարգչային ցանցով

տվյալ ամսվան հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում

3.

ՀՀ պետական բյուջեի կատարման վերջնական ամփոփ ցուցանիշները

ամսական

CBANET համակարգչային ցանցով

տվյալ ամսվան հաջորդող 45 օրվա ընթացքում

4.

Պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման վերաբերյալ գործող իրավական ակտերով նախատեսվող տեղեկատվություն

ըստ գործող կարգի

ըստ գործող կարգի

ըստ գործող կարգի

5.

ՀՀ պետական բյուջեի դրամական հոսքերի ամսական ծրագրեր

ամսական տվյալներ` շաբաթական բաշխվածությամբ

առանձին փաստաթղթով

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային հանձնաժողովի նախորդ ամսվա վերջին նիստին

6.

ՀՀ պետական բյուջեի եռամսյակային ճշգրտված ծրագրեր

եռամսյակային

առանձին փաստաթղթով

համապատասխան լիազոր մարմնի կողմից հաստատվելուց անմիջապես հետո

7.

ՀՀ պետական բյուջեի կատարման եռամսյակային և կիսամյակային նախնական ցուցանիշները

եռամսյակային

փաստաթղթով կամ CBANET համակարգչային ցանցով

եռամսյակին և կիսամյակին հաջորդող 10 օրվա ընթացքում

8.

 

 

ՀՀ պետական բյուջեի
կատարման եռամսյակային
և կիսամյակային
վերջնական
ցուցանիշները

եռամսյակային
 
 
 

փաստաթղթով կամ
CBANET
համակարգչային
ցանցով
 

եռամսյակին և կիսամյակին հաջորդող 45 օրվա ընթացքում  

9.

ՀՀ պետական բյուջեի եռամսյակային և կիսամյակային կատարողականների վերաբերյալ բացատրագրեր

եռամսյակային

փաստաթղթով կամ CBANET
համակարգչային
ցանցով

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ամփոփվելուց անմիջապես հետո

10.

Ստացվելիք պետական տրանսֆերտների (դրամաշնորհներ) մասին տեղեկատվություն

տարեկան տվյալներ`
եռամսյակային բաշխվածությամբ

փաստաթղթային

կանխատեսվող տարվա համար նախորդ տարվա սեպտեմբերի 1-10-ը

11.

ՀՀ կառավարության կողմից կնքված պետական և պետական երաշխիքով միջազգային վարկային համաձայնագրերի կրկնօրինակները

պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո

փաստաթղթային

պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո

12.

Համախմբված բյուջեի փաստացի եռամսյակային ցուցանիշները

եռամսյակային

փաստաթղթային

եռամսյակին հաջորդող 90
օրվա ընթացքում (նման
բյուջեներ կազմելու պահից)

13.

Համախմբված բյուջեի փաստացի տարեկան ցուցանիշները

տարեկան տվյալներ` եռամսյակային բաշխվածությամբ

փաստաթղթային

հաշվետու տարվան հաջորդող 6 ամսվա ընթացքում (նման բյուջեներ կազմելու պահից)

14.

ՀՀ պետական բյուջեի մասին
օրենքի նախագիծը

տարեկան 

փաստաթղթով  

ՀՀ կառավարության նիստում քննարկման ներկայացվելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ, եթե նշվածը չի կատարվել ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից

15.

ՀՀ պետական բյուջեի ցուցանիշների բաշխման եռամսյակային համամասնությունների նախագիծը 

տարեկան  

փաստաթղթով 

ՀՀ կառավարության նիստում քննարկման ներկայացվելուց առնվազն 2 աշխատանքային օր առաջ

16.

ՀՀ արտաքին պետական և պետական
երաշխիքով վարկերի հոսքերի ու
սպասարկման փաստացի և սպասվելիք
վճարների մասին տեղեկատվություն

եռամսյակային 

փաստաթղթով կամ CBANET համակարգչային ցանցով 

յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 40 օր անց 

17.

ՀՀ արտաքին պետական և պետական երաշխիքով վարկերի սպասվելիք
հոսքերի ու սպասարկման վճարների
մասին տեղեկատվություն

ամսական 

փաստաթղթով կամ CBANET համակարգչային ցանցով 

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային հանձնաժողովի նախորդ ամսվա վերջին նիստում

18.

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների մասին ամփոփ տեղեկատվություն` ՀՀ դրամով

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության բյուջետային
հանձնաժողովի եռամսյակին
նախորդող ամսվա վերջին
նիստում

19.

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների ժամանակացույցը (նախնական) 

ամսական, այդ թվում` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարից ավելի վճարները` շաբաթական բաշխվածությամբ ըստ փոխարկելի և ոչ փոխարկելի արտարժույթների խմբերի

առանձին փաստաթղթով 

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային հանձնաժողովի նախորդ ամսվա վերջին նիստում 

20.

Միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարների ժամանակացույցը (նախնական) 

շաբաթական, այդ թվում` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարից ավելի վճարները` ըստ փոխարկելի և ոչ փոխարկելի արտարժույթների խմբերի

առանձին փաստաթղթով 

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային հանձնաժողովի նախորդ շաբաթվա վերջին նիստում 

21.

Գրավատների մասին ամփոփ տեղեկատվություն` ըստ համաձայնեցված ձևի

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 25-ը

22.

Ապահովագրական ընկերությունների ամփոփ հաշվետվությունները

եռամսյակային 

փաստաթղթային 

մինչև եռամսյակին հաջորդող երրորդ ամսվա 10-ը

23.

Ապահովագրական ընկերությունների ամփոփ հաշվետվությունները

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը 

24.

ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիր` ըստ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված տնտեսագիտական դասակարգման հոդվածների 

ամսական 

առանձին փաստաթղթով 

Տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ամսական կտրվածքով` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ծախսերի ծրագրավորում իրականացնելու պահից

25.

ՀՀ պետական բյուջեի կողմից բոլոր մուրհակների թողարկման և մարման մասին ամփոփ տեղեկատվություն

յուրաքանչյուր թողարկման դեպքում 

առանձին փաստաթղթով

թողարկումից հետո մեկ ամսվա ընթացքում 

26.

ՀՀ պետական բյուջեի պարտքերը, ընդ որում, 30 օրվանից ավելի պարտքերն առանձին (ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների)

ամսական 

առանձին փաստաթղթով 

ամսվա ավարտից 45 օր հետո 

27.

Հարկային եկամուտների կանխատեսում` ըստ առանձին հարկատեսակների 

ամսական 

առանձին փաստաթղթով 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվելուց հետո 3 օրվա ընթացքում

28.

(28-րդ կետը փոփ. 24.08.17 N 1032-Ն)

29.

Հարկային ապառքների վերաբերյալ տվյալներ` ըստ հարկատեսակների 

ամսական 

առանձին փաստաթղթով 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվելուց հետո 3 օրվա ընթացքում

30.

Հարկային գերավճարների մասին տեղեկատվություն 

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվելուց հետո 3 օրվա ընթացքում

 

(հավելվածը փոփ. 24.08.17 N 1032-Ն, 16.08.18 N 922-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 24.08.17 N 1032-Ն)

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

ՀՀ կենտրոնական բանկի ամփոփ հաշվեկշռային ցուցանիշները 

օրական 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստին` առանձին փաստաթղթով

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն  

2.

ՀՀ պետական բյուջեին և ՀՀ պետական բյուջեի հետ ՀՀ կենտրոնական բանկի փոխհարաբերություններին առնչվող ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռային ցուցանիշները

օրական 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստին` առանձին փաստաթղթով 

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն 

3.

ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ գանձապետարանի հաշվի մասին տեղեկատվություն

օրական 

CBANET համակարգչային ցանցով 

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն

4.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից դեպոզիտների ներգրավման, ռեպո և հակադարձ ռեպո համաձայնագրերի կնքման գործառնությունների ծավալների, տոկոսադրույքների և ժամկետների մասին

յուրաքանչյուր գործառնության իրականացման դեպքում 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով 

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն 

5.

Պետական պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման վերաբերյալ գործող իրավական ակտերով նախատեսվող տեղեկատվություն

ըստ գործող կարգի 

ըստ գործող կարգի 

ըստ գործող կարգի 

6.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների մասին

յուրաքանչյուր գործառնության իրականացման դեպքում

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով

մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ն

7.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին դրամ/ԱՄՆ-ի դոլար փոխարժեքը(ժամանակաշրջանի վերջ և ամսական միջին)

ամսական մեկ անգամ օրական կտրվածքով 

առանձին փաստաթղթով 

ամսվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում 

8.

Բանկային համակարգի ամփոփ ցուցանիշները 

շաբաթական, ամսական

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական կամ դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստի փաթեթով

մինչև հաջորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը, մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը 

9.

Բանկերի կողմից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալներն ու տոկոսադրույքները 

ամսական 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական կամ դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով

մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը 

10.

Բանկերի կողմից տրամադրված վարկերն ըստ տնտեսության ճյուղերի 

ամսական 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական կամ դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով

մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը 

11.

Տեղեկանք ՀՀ առևտրային բանկերի ավելցուկային միջոցների մասին 

14-օրյա 

ՀՀ կենտրոնական բանկում անցկացվող ֆինանսական հանձնաժողովի նիստին` առանձին փաստաթղթով

14-օրյակին հաջորդող ուրբաթ օրը 

12.

Բանկային համակարգի պետական հատվածին վերաբերող ցուցանիշները

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

մինչև եռամսյակին հաջորդող ամսվա վերջը

13.

Ամփոփ տեղեկանք բանկային համակարգի նկատմամբ խոշոր պարտապանների մասին

ամսական 

առանձին փաստաթղթով 

հաջորդող ամսվա ընթացքում 

14.

ՀՀ կենտրոնական բանկի գործառնությունների տոկոսադրույքները 

երկշաբաթյա 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշում 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան նիստից հետո 3 օրվա ընթացքում

15.

Դրամավարկային քաղաքականության (փողի բազա) երկշաբաթյա, ամսական և եռամսյակային ծրագրերը

երկշաբաթյա, ամսական, եռամսյակային 

ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով

ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի 

16.

Դրամավարկային քաղաքականության (փողի բազա) երկշաբաթյա, ամսական և եռամսյակային ծրագրերի կատարողականները 

երկշաբաթյա, ամսական 

ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի փաթեթով (նախորդ կետի միևնույն փաստաթղթով)

ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի 

17.

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական ծրագրի նախագիծը 

տարեկան 

առանձին փաստաթղթով 

նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին

18.

Ֆինանսական ծրագրի շրջանակներում ՀՀ առևտրային բանկերի ամփոփ հաշվեկշռի ակտիվային և պասսիվային տարրերի ծրագրային մակարդակները

տարեկան մեկ անգամ` եռամսյակային կտրվածքով 

առանձին փաստաթղթով 

նախորդ տարվա դեկտեմբերից մինչև տվյալ տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում 

19.

ՀՀ կենտրոնական բանկի շահույթի կանխատեսում 

տարեկան` եռամսյակային բաշխվածությամբ

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում

20.

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագիծը 

տարեկան` եռամսյակային բաշխվածությամբ

փաստաթղթով և համակարգչային ցանցով 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի վերջնական քննարկմանը ներկայացվելուց 3 օր առաջ

21.

Գրանցված բանկերի, դրանց մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների, լիցենզավորված փոխանակման կետերի, արժութային դիլերների թվի և դրանց կողմից վճարված պետական տուրքի ծավալների մասին տեղեկատվություն

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

եռամսյակի ավարտից հետո 15 օրվա ընթացքում 

22.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիաների դիմաց վճարված պետական տուրքի գումարների մասին` ըստ լիցենզավորման առանձին տեսակների

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

եռամսյակի ավարտից հետո 15 օրվա ընթացքում 

23.

Տեղեկանք հաջորդ բյուջետային տարվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լիցենզիաների դիմաց և 24-րդ կետում նշված սուբյեկտների գրանցման համար վճարվելիք պետական տուրքի գումարների մասին (կանխատեսում)

տարեկան` եռամսյակային բաշխվածությամբ 

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում 

24.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված սուբյեկտների իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե գանձված գումարների և համապատասխան քանակի մասին

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

եռամսյակի ավարտից հետո 15 օրվա ընթացքում 

25.

Տեղեկանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված սուբյեկտների իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե գանձվելիք գումարների և սպասվող համապատասխան քանակի մասին (կանխատեսում)

տարեկան` եռամսյակային բաշխվածությամբ 

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում 

26.

ՀՀ կենտրոնական բանկի երաշխիքով ոչ ռեզիդենտներից ստացված արտաքին վարկերի ծավալների և պայմանների մասին տեղեկատվություն

պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում 

առանձին փաստաթղթով ԾՕՀ գրիֆով 

պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում 

27.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից (առանց ՀՀ կառավարության մասնակցության) կնքված պայմանագրերով ստացվելիք արտաքին վարկերի ժամկետների և պայմանների մասին տեղեկատվություն

պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում 

առանձին փաստաթղթով 

պայմանագրի ստորագրումից հետո 10 օրվա ընթացքում 

28.

ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվող արտաքին վարկերի ստացման և մարման վերաբերյալ փաստացի ցուցանիշներ

եռամսյակային 

առանձին փաստաթղթով 

եռամսյակին հաջորդող 15 օրվա ընթացքում 

29.

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը 

տարեկան 

փաստաթղթով և CBANET համակարգչային ցանցով 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի վերջնական քննարկմանը ներկայացվելուց 3 օր առաջ

30.

ՀՀ կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների ծրագիրը 

տարեկան 

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում

31.

Գործակալ բանկերի կողմից երկրորդային շուկայում կատարված գործառնությունների մասին տեղեկանք

ամսական 

CBANET համակարգչային ցանցով 

ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում  

32.

Եկամուտների և ծախսերի միջնաժամկետ ծրագրերը ներկայացնելը 

տարեկան 

առանձին փաստաթղթով 

«Բյուջետային գործընթացն սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում

 

(հավելվածը փոփ. 08.11.07 N 1318-Ն. 24.08.17 N 1032-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՈՎ)

 (վերնագիրը խմբ. 24.08.17 N 1032-Ն, փոփ. 16.08.18 N 922-Ն)

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ
տեղեկատվության անվանումը

Տեղեկատվու-
թյան
տրամադրման պարբերակա-
նությունը

Տեղեկատվու-
թյունը
ներկայաց-
նելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

Հարկային եկամուտների կանխատեսում` մեկ թվով 

ամսական`
շաբաթական բաշխվածությամբ 

առանձին փաստաթղթով 

մինչև կանխատեսվող ամսվան նախորդող ամսվա 25-ը, եթե ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներով այլ ժամկետ չի սահմանված

2.

Հարկային մուտքերի կանխատեսումներ` ըստ հարկատեսակների

ամսական 

առանձին փաստաթղթով 

նման կանխատեսումներն սկսելու պահից

3.

Հարկային եկամուտների ամսական ծրագրային և փաստացի ցուցանիշների շեղումների բացատրություն

ամսական 

փաստաթղթային 

ամսվա ավարտից հետո 2 շաբաթվա ընթացքում 

4.

Հարկային ապառքներ` ըստ առանձին հարկատեսակների

ամսական  

փաստաթղթային 

մինչև հաջորդ
ամսվա 20-ը 

5.

Գերավճարներ` ըստ առանձին հարկատեսակների

ամսական 

փաստաթղթային 

մինչև հաջորդ
ամսվա 20-ը 

6.

Խոշոր հարկատուների կողմից վճարված փաստացի հարկեր` ըստ առանձին հարկատեսակների

ամսական 

փաստաթղթային 

ամսվա ավարտից
25 օր հետո 

7.

Հարկային եկամուտների կատարման վերլուծություն 

եռամսյակային 

փաստաթղթային 

եռամսյակի ավարտից 15 օր հետո, եթե ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներով այլ ժամկետ սահմանված չէ

8.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարեկան հաշվետվություն

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը 

9.

Հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվարկների ամփոփ ցուցանիշներն ըստ առանձին հարկատեսակների

օրենքով
սահմանված
հաշվետու
ժամանակա-
շրջանում 

փաստաթղթային, մագնիսական
կրիչով 

հաշվարկները ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո 45 օրվա ընթացքում

1. ավելացված արժեքի հարկ

2. եկամտահարկ

3. շահութահարկ (ըստ մինչև 60 մլն դրամ և 60 մլն դրամից ավելի իրացման տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների)

4. ակցիզային հարկ

5. պարզեցված հարկ` ըստ գործունեության առանձին տեսակների (առևտրային, նոտարական, վարձակալություն, այլ գործունեություն` ըստ մինչև 30 մլն դրամ և 30 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունների)

6. հաստատագրված վճար` ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար

10.

Հաստատագրված վճար`

 

 

1. ըստ գործունեության տեսակների` ելակետային տվյալներ

տարեկան  

փաստաթղթային 

2. ըստ գործունեության տեսակների` հարկ վճարողների թիվը

կիսամյակային 

փաստաթղթային 

3. ըստ գործունեության տեսակների` հարկ վճարողների թիվը

տարեկան 

փաստաթղթային 

4. արտադրվող ծխախոտի քանակը

ամսական  

փաստաթղթային 

մինչև հաջորդ
ամսվա 25-ը

11.

Շահութահարկ`

 

 

 

1. ռեզիդենտ հարկ վճարողների թիվը  

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մայիսի 25-ը

2. ոչ ռեզիդենտ հարկ վճարողների թիվը 

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մայիսի 25-ը

12.

Եկամտահարկ`

 

 

 

1. ռեզիդենտ հարկ վճարողների թիվը 

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մայիսի 25-ը

2. ոչ ռեզիդենտ հարկ վճարողների թիվը 

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա մայիսի 25-ը

13.

Ավելացված արժեքի հարկ`

 

 

 

1. ավելացված արժեքի հարկով հարկվող հարկատուների շրջանառությունը

եռամսյակային 

փաստաթղթային 

եռամսյակի ավարտից` 45 օրվա ընթացքում  

1.1. հարկվող շրջանառություն 

տարեկան 

փաստաթղթային 

եռամսյակի ավարտից` 45 օրվա ընթացքում

1.2. 0-ական դրույքաչափով հարկվող շրջանառություն

ամսական 

փաստաթղթային 

մինչև հաջորդ
ամսվա 25-ը  

1.3. հարկումից ազատված հարկատուների շրջանառություն

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա երկրորդ ամսվա 20-ը

2. 0-ական դրույքաչափով հարկ վճարողների թիվը

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը

3. ավելացված արժեքի հարկից ազատված հարկ վճարողների թիվը

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա փետրվար 25-ը

14.

Գրանցված վարձու աշխատողների քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում, աշխատողների թվաքանակ, աշխատավարձի չափ, եկամտային հարկ, սոցիալական վճար

Յուրաքանչյուր ամիս

էլեկտրոնային

ամսվա
ավարտից
30 օրվա ընթացքում

 

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 24.08.17 N 1032-Ն, փոփ. 16.08.18 N 922-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՈՎ)

 (վերնագիրը խմբ. 24.08.17 N 1032-Ն, փոփ. 16.08.18 N 922-Ն)

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1.

Հարկային եկամուտների կանխատեսում` մեկ թվով 

ամսական` շաբաթական բաշխվածությամբ 

փաստաթղթային 

մինչև կանխատեսվող ամսվան նախորդող ամսվա 25-ը, եթե ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ

2.

Մաքսային մուտքերի կանխատեսումներ` ըստ հարկատեսակների

ամսական 

առանձին փաստաթղթով 

նման կանխատեսումներն սկսելու պահից

3.

Հարկային եկամուտների ծրագրային և փաստացի ցուցանիշների շեղումների բացատրություն

ամսական 

փաստաթղթային 

ամսվա ավարտից հետո 2 շաբաթվա ընթացքում 

4.

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների բազաները (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների, ֆիզիկական անձանց) ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասնանիշ կոդերի, ըստ հետևյալ դաշտերի՝ արտահանում/ներմուծում, «ընթացակարգերը», «ենթաընթացակարգերը», ծագման երկրի ծածկագիրը, առևտուր անող/նշանակման երկրի ծածկագիրը, լրացուցիչ չափի միավորի ծածկագիրը, քանակը՝ արտահայտված չափման լրացուցիչ միավորներով, նետտո քաշը/ հիմնական չափի միավորով (կգ), մաքսային արժեքը (ՀՀ դրամ, ԱՄՆ-ի դոլար), սահմանին տրանսպորտի տեսակի ծածկագիրը, տրանսպորտի պատկանելության երկրի ծածկագիրը, գանձումներն ըստ հարկատեսակների)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

էլեկտրոնային

ամսվա ավարտից
20 օրվա
ընթացքում

5.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարեկան տեղեկագիր

տարեկան 

փաստաթղթային 

մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը 

6.

Հաշվետվություններ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդից կատարված ծախսերի մասին (մաքսավճար)

ամսական 

փաստաթղթային 

մինչև հաջորդ ամսվա 12-ը 

 

(հավելվածը փոփ., խմբ. 24.08.17 N 1032-Ն, փոփ. 16.08.18 N 922-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 (վերնագիրը փոփ. 24.08.17 N 1032-Ն, 16.08.18 N 922-Ն)

 

NN
ը/կ 

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը 

Տեղեկատվության
տրամադրման պարբերականությունը

 Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը
ներկայացնելու ժամկետը  

 1. 

ՀՀ կենտրոնական բանկի դրամ/ԱՄՆ-ի դոլար պաշտոնական փոխարժեքը (ժամանակաշրջանի վերջ և ամսական միջին)

ամսական մեկ անգամ` օրական կտրվածքով 

առանձին փաստաթղթով 

ամսվա ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում 

 2. 

Տարադրամների փոխարժեքները

օրական  

էլեկտրոնային փոստով

տվյալ օրը  

 3. 

ՀՀ պետական բյուջեի օրական մուտքերը

օրական  

էլեկտրոնային փոստով

տվյալ օրը 

 

(հավելվածը փոփ. 24.08.17 N 1032-Ն, 16.08.18 N 922-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 (վերնագիրը փոփ. 24.08.17 N 1032-Ն, 16.08.18 N 922-Ն)

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերականությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը

1.

ՀՀ պետական բյուջեի օրական եկամուտների ցուցանիշները` յուրաքանչյուր վճարողի մասով

օրական 

CBANET համակարգչային ցանցով 

մինչև հաջորդ գործառնական օրվա ժամը 14.00-ն 

2.

ՀՀ պետական բյուջեի կատարման ամսական նախնական ցուցանիշները 

ամսական 

CBANET համակարգչային ցանցով 

տվյալ ամսվան հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում

 

(հավելվածը փոփ. 24.08.17 N 1032-Ն, 16.08.18 N 922-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 (հավելվածն ուժը կորցրել է 24.08.17 N 1032-Ն)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 (վերնագիրը փոփ. 16.08.18 N 922-Ն)

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության
անվանումը

Տեղեկատվության տրամադրման
պարբերականությունը

Տեղեկատվությունը
ներկայացնելու ձևը

Տեղեկատվությունը
ներկայացնելու
ժամկետը

1

2

3

4

5

1.

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների բազաները (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների, ֆիզիկական անձանց) ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասնանիշ կոդերի, ըստ հետևյալ դաշտերի՝ արտահանում/ներմուծում, «ընթացակարգերը», «ենթաընթացակարգերը», ծագման երկրի ծածկագիրը, առևտուր անող/նշանակման երկրի ծածկագիրը, լրացուցիչ չափի միավորի ծածկագիրը, քանակը՝ արտահայտված չափման լրացուցիչ միավորներով, նետտո քաշը/ հիմնական չափի միավորով (կգ), մաքսային արժեքը (ՀՀ դրամ, ԱՄՆ-ի դոլար), սահմանին տրանսպորտի տեսակի ծածկագիրը, տրանսպորտի պատկանելության երկրի ծածկագիրը, գանձումներն ըստ հարկատեսակների), ինչպես նաև ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների միջև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված մաքսային գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

էլեկտրոնային

ամսվա ավարտից 20 օրվա ընթացքում

2.

Գրանցված ՀՀ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողների թվաքանակ, ՀՀ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողների համար հաշվարկված աշխատավարձ, գործատուի կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար փոխանցված սոցիալական վճար, պետության կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար փոխանցված լրացուցիչ կուտակային հատկացում, գրանցված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողների թվաքանակ, օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողների համար հաշվարկված աշխատավարձ, գործատուի կողմից օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող մասնակիցների համար փոխանցված սոցիալական վճար, պետության կողմից օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող մասնակիցների համար փոխանցված լրացուցիչ կուտակային հատկացում, օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից վճարված եկամտային հարկ

Յուրաքանչյուր ամիս

էլեկտրոնային

ամսվա ավարտից 30 օրվա ընթացքում

 

(հավելվածը լրաց. 24.08.17 N 1032-Ն, փոփ., լրաց. 16.08.18 N 922-Ն)

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերակա-նությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկա-տվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

Ապրանքների հայտարարագրերի բազայից՝ ուղարկող երկիր, առևտուր անող երկիր, նշանակման երկիր, ծագման երկիր, տրանսպորտային միջոցի հաշվառման երկիր, արժույթ, արժույթի փոխարժեք, հաշիվ-ապրանքագրային արժեք, փոխադրամիջոցի տեսակը (սահմանին, երկրի ներսում), մուտքի ելքի մարմին, ամսաթիվ, գրանցման համար, ԱՏԳ ԱԱ ծածկագիր, նետտո քաշ, բրուտտո քաշ, ընթացակարգ, լրացուցիչ չ/մ, քանակը ըստ լրացուցիչ չ/մ, վիճակագրական արժեք (դրամ, դոլար)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

Էլեկտրոնային

Յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը

2.

Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևերի բազայից՝ ուղարկող երկիր, առևտուր անող երկիր, նշանակման երկիր, ծագման երկիր, արժույթ, փոխադրամիջոցի տեսակը (սահմանին), մուտքի ելքի մարմին, ամսաթիվ, գրանցման համար, ԱՏԳ ԱԱ ծածկագիր, նետտո քաշ, տեղափոխման ուղղություն, լրացուցիչ չ/մ, քանակը ըստ լրացուցիչ չ/մ, վիճակագրական արժեք (դրամ, դոլար)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

Էլեկտրոնային

Յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը

3.

Տարանցիկ հայտարարագրերի բազայից (ֆիզիկական անձանց կողմից ԱՏԳ ԱԱ 01-25 ծածկագրերով արտահանված ապրանքների մասով)՝ նշանակման երկիր, ամսաթիվ (սահմանը հատելու), արժույթ, արժույթի փոխարժեք, հաշիվ-ապրանքագրային արժեք, ԱՏԳ ԱԱ ծածկագիր, բրուտտո, լրացուցիչ չ/մ, քանակը ըստ լրացուցիչ չ/մ (առկայության դեպքում)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

Էլեկտրոնային

Յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը

 

(հավելվածը լրաց. 16.08.18 N 922-Ն)