Գլխավոր տեղեկություն
Համար
N 155-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2018 թվականի N 155-Ա

 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. փետրվարի 19
Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

փետրվարի 19-ի N 155
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Ֆինանսա-կան ապահովման աղբյուրը

Օրենքի հոդվածը, մասը (կետը)

1

2

3

4

5

6

1.

«Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջվում։

«Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «դ» ենթակետ

2.

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջվում։

«Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ը» ենթակետ

 3.

(կետն ուժը կորցրել է 09.08.18 N 1066-Ա)

4.

«Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջվում։

«Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ժա» ենթակետ

 5.

«Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն աշխատակազմ ներկայացնելը

Պաշտպանության նախարարություն

2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջվում։

«Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված, 1-ին մասի 9-րդ կետի «ժբ» ենթակետ,
26-րդ հոդված, 2-րդ մաս

6.

«Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թվականի հուլիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի
24-րդ հոդված, 3-րդ մաս

7.

ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 927-Ն, հուլիսի 22-ի N 998-Ն և սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թվականի օգոստոսի
 2-րդ տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջվում։

«Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի
27-րդ հոդված, 1-ին և 5-րդ մասեր
28-րդ հոդված, 3-րդ և 4-րդ մասեր

 8.

«Ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2018 թվականի օգոստոսի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջվում։

«Պաշտպանու-թյան մասին» ՀՀ օրենքի
7-րդ հոդված, 1-ին մասի
 9-րդ կետի «դ» ենթակետ

(հավելվածը փոփ. 06.06.18 N 618-Ա, 09.08.18 N 1066-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան