Գլխավոր տեղեկություն
Համար
N 1264-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1011
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1264-Ն

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԵՎ ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 30.08.18 N 976-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը լրաց., փոփ. 30.08.18 N 976-Ն)

1.1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ տեղեկատվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 30.08.18 N 976-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1264-Ն որոշման

(գլխագիրը փոփ. 30.08.18 N 976-Ն)

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԺԱՌԱՆԳՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԵՎ ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 30.08.18 N 976-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են նոտարների կողմից մատուցված նոտարական ծառայությունների շրջանակներում նոտարներին հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին տեղեկատվությունը (այսուհետ՝ տեղեկատվություն) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 30.08.18 N 976-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:

3. Հաշվետու եռամսյակի ընթացքում նոտարին հայտնի դարձած տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

4. Նոտարի կողմից ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի՝

ա. անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում),

բ. վերջին հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ վերջին բնակության վայրի հասցեն (անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում՝ նաև անհատ ձեռնակատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը).

2) ժառանգի (ժառանգների)՝

ա. անունը, ազգանունը, հայրանունը,

բ. հաշվառման հասցեն, իսկ դրա բացակայության դեպքում՝ բնակության վայրի հասցեն,

գ. անձնագրի սերիան, համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տալու օրը, ամիսը, տարեթիվը,

դ. հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տրամադրած տեղեկանքի համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տալու օրը, ամիսը, տարեթիվը.

3) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների)՝

ա. գտնվելու վայրը (հասցեն),

բ. տեսակը,

գ. նպատակային նշանակությունը,

դ. արժեքը և (կամ) կադաստրային արժեքը (տեղեկատվության առկայության դեպքում).

4) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների դեպքում (ըստ տեխնիկական անձնագրի կամ սեփականության իրավունքի վկայականի տվյալների)՝

ա. մակնիշը,

բ. թողարկման տարեթիվը,

գ. համարանիշը (պետական հաշվառման համարանիշի առկայության դեպքում).

5) ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող այլ շարժական գույքի դեպքում նշվում է գույքի անվանումը.

6) ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու վերաբերյալ.

7) ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ:

(4-րդ կետը լրաց. 30.08.18 N 976-Ն)

5. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքը մեկից ավելի ժառանգների կողմից ժառանգվելու դեպքում նոտարի կողմից՝ սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվության հետ միասին ներկայացվում է նաև տեղեկատվություն՝ այդ գույքում ժառանգների ունեցած ժառանգության բաժնի վերաբերյալ:

6. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին տեղեկատվություն նոտարների կողմից չի ներկայացվում:

(6-րդ կետը լրաց. 30.08.18 N 976-Ն)

7. Նոտարը տեղեկատվություն ներկայացնում է ժառանգությունը ժառանգների կողմից ձևակերպվելու և վկայագիր ստանալուց հետո:

(7-րդ կետը լրաց. 30.08.18 N 976-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 30.08.18 N 976-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1264-Ն որոշման 

տեղեկատվություն

 _______ թվականի______ եռամսյակում նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի ԵՎ ժառանգի կողմից հարկային պարտավորություններՆ ստանձնելու վերաբերյալ

Տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը

 

ՀՎՀՀ-ն

 

NN
ը/կ

Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի)

Ժառանգի

ժառանգի կողմից ժառան-գությունն ընդունելու կամ հրա-ժարվելու վերաբերյալ

Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի

ա-նու-նը

ազ-գա-նու-նը

հայ-րա-նու-նը

ֆիզի-կական անձի վերջին հաշ-վառ-ման հաս-ցեն (դրա բացա-կայու-թյան դեպ-քում՝ վերջին բնա-կու-թյան վայրի հաս-ցեն)

ան-հատ ձեռ-նար-կա-տի-րոջ կամ նո-տա-րի հաշ-վառ-ման հաս-ցեն

ան-հատ ձեռ-նար-կա-տի-րոջ կամ նո-տա-րի ՀՎՀՀ-ն

ա-նու-նը

ազ-գա-նու-նը

հայ-րա-նու-նը

հաշ-վառ-ման հաս-ցեն (դրա բա-ցա-կա-յու-թյան դեպ-քում՝ բնա-կու-թյան վայ-րի հաս-ցեն)

անձնագրային տվյալները

հան-րա-յին ծա-ռա-յու-թյուն-ների հա-մա-րա-նիշը

հան-րային ծա-ռայու-թյուն-ների հա-մարա-նիշի բացա-կայու-թյան դեպքում, բացա-կայու-թյան վերա-բերյալ տրա-մադրած տեղե-կանքի հա-մարը, ում կող-մից է տրվել (ծածկա-գիրը), տրման ամսա-թիվը

անշարժ գույք (ըստ սեփականության
իրավունքի
վկայականի
տվյալների)

տրանսպորտային միջոցներ

այլ շար-
ժա-կան գույք

ժա-ռանգ-ված գույքում ժա-ռանգի ունեցած ժա-ռանգու-թյան բաժնե-մասը (տոկոս)

սե-րի-ան, հա-մա-րը

ում կող-մից է տր-վել (ծած-կա-գիրը)

տր-ման ամ-սա-թի-վը

գտն-վելու վայրը (հաս-ցեն)

տե-սա-կը

նպա-տա-կա-յին նշա-նա-կու-թյու-նը

ար-ժե-քը

կա-դաստ-րային ար-ժեքը

մակ-նիշը

թո-ղարկ-ման տարե-թիվը

հա-մա-րա-նիշը

ան-վա-նու-մը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

                                                     

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Աղյուսակի տիտղոսային մասում լրացվում է տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն:

2. 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը:

3. 2-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի անունը:

4. 3-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ազգանունը:

5. 4-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հայրանունը (նշված լինելու դեպքում):

6. 5-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի վերջին հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում՝ վերջին բնակության վայրի հասցեն)` տեղեկատվության առկայության դեպքում:

7. 6-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար)` տեղեկատվության առկայության դեպքում:

8. 7-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ՀՎՀՀ-ն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար):

9. 8-րդ սյունակում լրացվում է ժառանգի անունը:

10. 9-րդ սյունակում լրացվում է ժառանգի ազգանունը:

11. 10-րդ սյունակում լրացվում է ժառանգի հայրանունը (նշված լինելու դեպքում):

12. 11-րդ սյունակում լրացվում է ժառանգի հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում՝ բնակության վայրի հասցեն):

13. 12-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի սերիան, համարը:

14. 13-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագիրն ում կողմից է տրվել (ծածկագիրը):

15. 14-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի տրման ամսաթիվը:

16. 15-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշը` տեղեկատվության առկայության դեպքում:

17. 16-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում, բացակայության վերաբերյալ տրամադրած տեղեկանքի համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տրման ամսաթիվը` տեղեկատվության առկայության դեպքում:

18. 17-րդ սյունակում կատարվում է նշում ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու կամ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ (Ստանձնել է, Հրաժարվել է): Ընդ որում, ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում լրացվում են միայն աղյուսակի 2-7-րդ սյունակները:

19. 18-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) գտնվելու վայրը (հասցեն):

20. 19-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) տեսակը:

21. 20-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) նպատակային նշանակությունը:

22. 21-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) արժեքը դրամով՝ տեղեկատվության առկայության դեպքում:

23. 22-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) կադաստրային արժեքը դրամով՝ տեղեկատվության առկայության դեպքում:

24. 23-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի մակնիշը:

25. 24-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը:

26. 25-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը:

27. 26-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող այլ շարժական գույքի անվանումը:

28. 27-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգված գույքում ժառանգի ունեցած ժառանգության բաժնեմասը տոկոսով:

29. Գույքը մեկից ավելի ժառանգի կողմից ժառանգվելու դեպքում՝ յուրաքանչյուր ժառանգի համար աղյուսակում լրացվում է առանձին տողով:

(հավելվածը լրաց. 30.08.18 N 976-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.08.2018, N 976-Ն 29.09.2018, N 1264-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան