Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.09.19/70(1428) Հոդ.967
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 976-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1264-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը, որոշման հավելվածի վերնագիրը և 1-ին կետը «գույքի» բառից հետո լրացնել «և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու» բառերով.

2) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով, իսկ որոշման հավելվածում «Հավելված» բառը` «Հավելված N 1» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ տեղեկատվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:».

4) որոշման հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու վերաբերյալ.

7) ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ:».

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ կետերով.

«6. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին տեղեկատվություն նոտարների կողմից չի ներկայացվում:

7. Նոտարը տեղեկատվություն ներկայացնում է ժառանգությունը ժառանգների կողմից ձևակերպվելու և վկայագիր ստանալուց հետո:».

6) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. սեպտեմբերի 12
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 976-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1264-Ն որոշման

 

տեղեկատվություն

 

 _______ թվականի______ եռամսյակում նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի ԵՎ ժառանգի կողմից հարկային պարտավորություններՆ ստանձնելու վերաբերյալ

 

Տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը

 

ՀՎՀՀ-ն

 

NN
ը/կ

Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի)

Ժառանգի

ժառանգի կողմից ժառան-գությունն ընդունելու կամ հրա-ժարվելու վերաբերյալ

Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի

ա-նու-նը

ազ-գա-նու-նը

հայ-րա-նու-նը

ֆիզի-կական անձի վերջին հաշ-վառ-ման հաս-ցեն (դրա բացա-կայու-թյան դեպ-քում՝ վերջին բնա-կու-թյան վայրի հաս-ցեն)

ան-հատ ձեռ-նար-կա-տի-րոջ կամ նո-տա-րի հաշ-վառ-ման հաս-ցեն

ան-հատ ձեռ-նար-կա-տի-րոջ կամ նո-տա-րի ՀՎՀՀ-ն

ա-նու-նը

ազ-գա-նու-նը

հայ-րա-նու-նը

հաշ-վառ-ման հաս-ցեն (դրա բա-ցա-կա-յու-թյան դեպ-քում՝ բնա-կու-թյան վայ-րի հաս-ցեն)

անձնագրային տվյալները

հան-րա-յին ծա-ռա-յու-թյուն-ների հա-մա-րա-նիշը

հան-րային ծա-ռայու-թյուն-ների հա-մարա-նիշի բացա-կայու-թյան դեպքում, բացա-կայու-թյան վերա-բերյալ տրա-մադրած տեղե-կանքի հա-մարը, ում կող-մից է տրվել (ծածկա-գիրը), տրման ամսա-թիվը

անշարժ գույք (ըստ սեփականության
իրավունքի
վկայականի
տվյալների)

տրանսպորտային միջոցներ

այլ շար-
ժա-կան գույք

ժա-ռանգ-ված գույքում ժա-ռանգի ունեցած ժա-ռանգու-թյան բաժնե-մասը (տոկոս)

սե-րի-ան, հա-մա-րը

ում կող-մից է տր-վել (ծած-կա-գիրը)

տր-ման ամ-սա-թի-վը

գտն-վելու վայրը (հաս-ցեն)

տե-սա-կը

նպա-տա-կա-յին նշա-նա-կու-թյու-նը

ար-ժե-քը

կա-դաստ-րային ար-ժեքը

մակ-նիշը

թո-ղարկ-ման տարե-թիվը

հա-մա-րա-նիշը

ան-վա-նու-մը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

                                                     

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Աղյուսակի տիտղոսային մասում լրացվում է տեղեկատվություն ներկայացնող նոտարի անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն:

2. 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը:

3. 2-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի անունը:

4. 3-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ազգանունը:

5. 4-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հայրանունը (նշված լինելու դեպքում):

6. 5-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի վերջին հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում՝ վերջին բնակության վայրի հասցեն)` տեղեկատվության առկայության դեպքում:

7. 6-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվառման հասցեն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար)` տեղեկատվության առկայության դեպքում:

8. 7-րդ սյունակում լրացվում է մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ՀՎՀՀ-ն (լրացվում է, եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր կամ նոտար):

9. 8-րդ սյունակում լրացվում է ժառանգի անունը:

10. 9-րդ սյունակում լրացվում է ժառանգի ազգանունը:

11. 10-րդ սյունակում լրացվում է ժառանգի հայրանունը (նշված լինելու դեպքում):

12. 11-րդ սյունակում լրացվում է ժառանգի հաշվառման հասցեն (դրա բացակայության դեպքում՝ բնակության վայրի հասցեն):

13. 12-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի սերիան, համարը:

14. 13-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագիրն ում կողմից է տրվել (ծածկագիրը):

15. 14-րդ սյունակում լրացվում է ժառանգի անձնագրի տրման ամսաթիվը:

16. 15-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշը` տեղեկատվության առկայության դեպքում:

17. 16-րդ սյունակում լրացվում է ժառանգի հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում, բացակայության վերաբերյալ տրամադրած տեղեկանքի համարը, ում կողմից է տրվել (ծածկագիրը), տրման ամսաթիվը` տեղեկատվության առկայության դեպքում:

18. 17-րդ սյունակում կատարվում է նշում ժառանգի կողմից ժառանգությունն ստանձնելու կամ ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ (Ստանձնել է, Հրաժարվել է): Ընդ որում, ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում լրացվում են միայն աղյուսակի 2-7-րդ սյունակները:

19. 18-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) գտնվելու վայրը (հասցեն):

20. 19-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) տեսակը:

21. 20-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) նպատակային նշանակությունը:

22. 21-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) արժեքը դրամով՝ տեղեկատվության առկայության դեպքում:

23. 22-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող անշարժ գույքի (ըստ սեփականության իրավունքի վկայականի տվյալների) կադաստրային արժեքը դրամով՝ տեղեկատվության առկայության դեպքում:

24. 23-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի մակնիշը:

25. 24-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը:

26. 25-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը:

27. 26-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող այլ շարժական գույքի անվանումը:

28. 27-րդ սյունակում լրացվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգված գույքում ժառանգի ունեցած ժառանգության բաժնեմասը տոկոսով:

29. Գույքը մեկից ավելի ժառանգի կողմից ժառանգվելու դեպքում՝ յուրաքանչյուր ժառանգի համար աղյուսակում լրացվում է առանձին տողով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան