Գլխավոր տեղեկություն
Համար
N 317-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2018 թվականի N 317-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-266-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-269-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 2 հավելվածի.

3) «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-275-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 3 հավելվածի.

4) «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-272-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 4 հավելվածի.

5) «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-279-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 5 հավելվածի.

6) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-280-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 6 հավելվածի.

7) «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-285-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 7 հավելվածի.

8) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-286-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 8 հավելվածի.

9) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-287-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 9 հավելվածի.

10) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-290-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 10 հավելվածի.

11) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-291-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 11 հավելվածի.

12) «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-297-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 12 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 30
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողների պարտավորությունները ճշտելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մաս

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1264-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մաս

3.

«Այն ոլորտների ցանկը սահմանելու մասին, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մաս

4.

«Շրջանառելի՝ բազմակի օգտագործման այն տարայի չափանիշերը սահմանելու մասին, որի օտարումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետ

5.

«Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

6.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 6-րդ մաս

7.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 7-րդ մաս

8.

«Ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի տրամադրման և վերադարձման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 358.1-ին հոդվածի 3-րդ մաս

9.

«Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 6-րդ մաս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ ՀՕ-269-Ն օրենքի 1-ին հոդված

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ ՀՕ-275-Ն օրենքի 3-րդ հոդված

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 4

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ԳԱՖԷՍՃԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1087-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ ՀՕ-272-Ն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 5

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` Հայաստանի Հանրապետության ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1372-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ ՀՕ-279-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 6

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-280-Ն օրենքի 1-ին հոդված

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 7

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-285-Ն օրենքի 1-ին հոդված

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 8

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 9

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 10

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 11

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 798-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ պետական
եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ.
սեպտեմբերի
1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի
10-րդ մաս

(հավելվածը խմբ. 09.08.18 N 1065-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 12

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 30-ի N 317
որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ

 

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ

 

NN
ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-297-Ն օրենքի 1-ին հոդված

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.08.2018, N 1065-Ա 10.08.2018, N 317-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան