Գլխավոր տեղեկություն
Համար
N 595-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.12/44(1319) Հոդ.595
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 595-Ն

 

հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.02.18 N 74-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 6-րդ մասը և 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.02.18 N 74-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հունիսի 2
Երևան


 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 1-ի N 595-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների
(աշխարհագրական տարածքների)

(վերնագիրը փոփ. 01.02.18 N 74-Ն)

 

1. Անդորրայի Իշխանապետություն

2. Անտիգուա և Բարբուդա

3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (միայն հետևյալ տարածաշրջաններում)`

1) Գուամ կղզի

2) Դելավեր նահանգ

3) Մարիանյան կղզիներ

4) Պուերտո Ռիկոյի Համագործակցություն

5) Վիրջինյան կղզիներ

4. Արաբական Միացյալ Էմիրություններ

5. Բահամյան Կղզիների Համագործակցություն

6. Բահրեյնի Թագավորություն

7. Բարբադոս

8. Բելիզ

9. Բոթսվանայի Հանրապետություն

10. Բրունեյ Դարուսսալամի Սուլթանություն

11. Գվատեմալայի Հանրապետություն

12. Գրենադա

13. Դոմինիկայի Համագործակցություն

14. Թանժեր (Մարոկկոյի Թագավորություն)

15. (կետն ուժը կորցրել է 30.08.18 N 959-Ն)

16. Լաբուանի Դաշնային Տարածք (Մալայզիա)

17. Լիբանանի Հանրապետություն

18. Լիբերիայի Հանրապետություն

19. (կետն ուժը կորցրել է 30.08.18 N 959-Ն)  

20. (կետն ուժը կորցրել է 30.08.18 N 959-Ն)

21. Կոմորների Միություն

22. Կիպրոսի Հանրապետություն

23. Կոստա Ռիկայի Հանրապետություն

24. Մադեյրա (Պորտուգալիայի Հանրապետության ինքնավար մարզ)

25. Մալդիվյան Հանրապետություն

26. (կետն ուժը կորցրել է 30.08.18 N 959-Ն)

27. Մավրիկիոսի Հանրապետություն

28. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն

29. Մարշալյան Կղզիների Հանրապետություն

30. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (միայն հետևյալ տարածաշրջաններում)`

1) Անգիլիա կղզի

2) Բերմուդյան կղզիներ

3) Բրիտանական Վիրջինյան կղզիներ

4) Թերքս և Կայքոս կղզիներ

5) Կայմանյան կղզիներ

6) Մոնսերատ կղզի

7) Ջիբրալթար

8) Մեն կղզի

9) Նորմանդյան կղզիներ (Ջերսի, Հերնսի, Սարկ, Օլդերնի կղզիներ)

31. Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ

32. (կետն ուժը կորցրել է 30.08.18 N 959-Ն)

33. Նաուրուի Հանրապետություն

34. Նիդերլանդների Թագավորություն (միայն հետևյալ տարածաշրջաններում)`

1) Անտիլյան կղզիներ

2) Արուբա

3) Սենտ Մարտեն (միայն նիդերլանդական հատված)

35. Նոր Զելանդիա (միայն հետևյալ տարածաշրջաններում)`

1) Կուկի կղզիներ

2) Նիուե

36. (կետն ուժը կորցրել է 30.08.18 N 959-Ն)

37. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (միայն հետևյալ հատուկ վարչական շրջաններում)`

1) Մակաո (Աոմին)

2) Սյանգան (Հոնգկոնգ)

38. Պալաուի Հանրապետություն

39. Պանամայի Հանրապետություն

40. Ջամայկա

41. Սամոայի Անկախ Պետություն

42. Սան Մարինոյի Հանրապետություն

43. Սեյշելյան Կղզիների Հանրապետություն

44. Սենթ Լյուսիա

45. Սենթ Վինսենտ և Գրենադիններ

46. Սենթ Քիթսի և Նևիսի Դաշնություն

47. Սինգապուրի Հանրապետություն

48. Վանուատուի Հանրապետություն

49. Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն

50. Ֆիլիպինների Հանրապետություն

51. Ֆրանսիական Պոլինեզիա (Ֆրանսիայի Հանրապետություն)

52. Արևելյան (Ամերիկյան) Սամոա

53. Թունիս

54. Հարավային Կորեա

55. Մոնղոլիա

56. Նամիբիա

57. Տրինիդադ և Տոբագո

(հավելվածը փոփ., լրաց. 01.02.18 N 74-Ն, փոփ. 30.08.18 N 959-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Վ. Ստեփանյան