Գլխավոր տեղեկություն
Համար
N 1097-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

16 օգոստոսի 2018 թվականի N 1097-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Առողջապահության և բժշկագիտության բնագավառներում Վրաստանի հետ երկկողմ համագործակցության խորացման, ինչպես նաև փոխգործակցության նոր հեռանկարները քննարկելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի օգոստոսի 5-6-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Արսեն Թորոսյանինը, Արսեն Դավթյանինը, Հովհաննես Հովհաննիսյանինը, Արմեն Մովսեսյանինը և Ղարիբ Օրդյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հայկ Սայադյանինը՝ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Պահպանման ծախսեր կատեգորիայի` արտասահմանյան գործուղում» հոդվածով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
օգոստոսի 16-ի N 1097-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-6-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարար

   

Ա. Դավթյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Հ. Հովհաննիսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Հ. Սայադյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար

   

Ա. Մովսեսյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ

   

Ղ. Օրդյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան