Գլխավոր տեղեկություն
Համար
N 1066-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2018 թվականի N 1066-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 155-Ա ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 168-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 83-Ա ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 166-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 19-ի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 155-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի 2-րդ սյունակից հանել «և զինվորական հաշվառման մասնագիտությունների ցանկը» բառերը.

2) 1-ին և 2-րդ կետերի 4-րդ սյունակներում «ապրիլի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.

3) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

4) 4-րդ և 5-րդ կետերի 4-րդ սյունակներում «հունիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 168-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 8-րդ և 11-րդ կետերի 4-րդ սյունակներում «մարտի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.

2) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետը.

3) 14-րդ և 17-րդ կետերի 4-րդ սյունակներում «ապրիլի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով.

4) 15-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 553 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը».

5) 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերի 4-րդ սյունակներում «մայիսի» բառը փոխարինել «օգոստոսի» բառով:

3. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 6-ի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 83-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 166-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 9

Երևան