Գլխավոր տեղեկություն
Համար
N 970-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2018-20.07.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 970-Ա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԸ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինանստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինանստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերվում են Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող բժշկական կազմակերպություններին` համաձայն N 3 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի.

2) սույն որոշման N 1 հավելվածում ներառված 10 շտապ օգնության ռեանիմոբիլները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ դրանք հետ վերցնելու և ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով.

3) սույն որոշման N 2 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերն ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի նվիրաբերելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեք ամսվա ընթացքում ապահովել շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին՝

ա. եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ,

բ. երկկողմ պայմանագրերի կնքումը մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված՝ կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ըստ անհրաժեշտության, թույլատրել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ամրացված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների պահեստամասերի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը՝ նախատեսելով դրույթներ պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված շտապ օգնության ռեանիմոբիլների և գծային մեքենաների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. սեպտեմբերի 5
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

1.

Շտապ օգնության ռեանիմոբիլ (Ջինբեյ Բրենդ, մակնիշը` SY5038XJHL-M1S1BH)

65

2.

Շտապ օգնության ռեանիմոբիլների օժանդակ սարքավորումներ

 

1)

պատգարակ

65

2)

պահեստային պատգարակ

65

3)

էլեկտրասրտագրության ապարատ

65

4)

պացիենտի մոնիթոր

65

5)

թոքերի արհեստական օդափոխության սարք

65

6)

ձնշումը չափող սարք

65

7)

ներարկման պոմպ

65

8)

վիրաբուժական արտածծիչ

65

9)

առաջին օգնության համար նախատեսված հավաքածու

65

10)

դեֆիբրիլյատոր՝ մոնիթորով

65

3.

Գծային շտապ օգնության մեքենա (Ջինբեյ Բրենդ, մակնիշը` SY5038XJHL-M1S1BH)

135

4.

Գծային շտապ օգնության մեքենաների օժանդակ սարքավորումներ

 

1)

պատգարակ

135

2)

պահեստային պատգարակ

135

3)

էլեկտրասրտագրության ապարատ

135

4)

ճնշումը չափող սարք

135

5)

առաջին օգնության համար նախատեսված հավաքածու

135

6)

դեֆիբրիլյատոր՝ մոնիթորով

135

7)

թոքերի արհեստական օդափոխության դյուրակիր սարք

135

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

1.

Շտապ օգնության ռեանիմոբիլի և գծային շտապ օգնության մեքենայի պահեստամասեր

շտապ օգնության ռեանիմոբիլի պահեստամասեր

գծային շտապ օգնության մեքենայի պահեստամասեր

1)

ծնկաձև լիսեռի դիրքի տվիչ

1

1

2)

ջրի ջերմաստիճանի սենսոր

1

1

3)

ֆազային սենսոր

1

1

4)

ելքի կափույր

8

8

5)

ներածման կափույր

8

8

6)

յուղի տակդիր

1

1

7)

յուղի մակարդակի որոշման ձողիկ

1

1

8)

տատանման սենսոր

1

1

9)

յուղի մակարդակի զգուշացման սարք

1

1

10)

ջրի դատարկման ծորակ

1

1

11)

ջրի դատարկման ծորակի փոխարկիչ

1

1

12)

շարժական առանցքակալ

4

4

13)

մխոցային օղակների հավաքածու

4

4

14)

ծնկաձև լիսեռի հետին խցուկ

1

1

15)

թթվածնի տվիչ

1

1

16)

դրոսելային փակիչ

1

1

17)

կայծայրման կոճ

1

1

18)

բարձրավոլտ լար

1

1

19)

կայծայրիչ

4

4

20)

հովացուցիչի գոտի

1

1

21)

ջրի ջերմաստիճանի սենսոր

1

1

22)

արտածման առանցքակալ

1

1

23)

ճնշման սկավառակ

1

1

24)

փոխանցման սկավառակ

1

1

25)

փոխանցման պոմպ

1

1

26)

հակադարձ անջատիչ

1

1

27)

ECU- առանց հակաառևանգման հնարավորության

1

1

28)

վառելիքի բաք

1

1

29)

պլաստիկ բաք

1

1

30)

վառելիքի զտիչ

1

1

31)

օդի զտիչների հավաքածու

1

1

32)

թթվածնի սենսոր

1

1

33)

արագացուցչի էլեկտրական ոտնակ

1

1

34)

փոխանցման ոտնակ

1

1

35)

փոխանցման մխոց

1

1

36)

արգելակման մխոց

1

1

37)

վակուումային հզորացուցիչ

1

1

38)

ղեկի ձող

1

1

39)

առջևի արգելակման սկավառակներ և կոճղակներ

4

4

40)

կոճղակների մղիչ FL

1

1

41)

արգելակման կոճղակների մղիչ FR

1

1

42)

արգելակման առջևի սկավառակ

2

2

43)

արգելակման հետևի սկավառակ

2

2

44)

ռելե

2

2

45)

ռելե

10

10

46)

ռելե

6

6

47)

գլխամասային լույս FL

1

1

48)

գլխամասային լույս FR

1

1

49)

հետևի լամպ RL

1

1

50)

հետևի լամպ RR

1

1

51)

արագության տվիչ

1

1

52)

հետևի հակամառախուղային լամպ

1

1

53)

նախազգուշացնող լամպ

1

1

54)

կոմպրեսոր

1

1

55)

jinbei տարբերանշան

1

1

56)

առջևի բամպեր

1

1

57)

առջևի բամպերի խաչուկ

1

1

58)

ռադիատորի ցանց

1

1

59)

շրջանակ՝ ռադիատորի ցանցի համար

1

1

60)

հետևի բամպեր (առանց ռադարի)

1

1

61)

հետնամասի դիտման հայելի

1

1

62)

հետնամասի դիտման ձախակողմյան հայելի (ձեռքով կառավարելի)

1

1

63)

հետնամասի դիտման աջակողմյան հայելի (ձեռքով կառավարելի)

1

1

64)

արտաքին բռնակ FL

1

1

65)

դռան արտաքին բռնակ FR

1

1

66)

դռան ներսի բռնակ FL

1

1

67)

դռան ներսի բռնակ FR

1

1

68)

կողային շարժական դռան ներքին բռնակ

1

1

69)

կողային շարժական դռան արտաքին բռնակ

1

1

70)

մոխրաման

1

1

71)

ապակեմաքրիչի շարժիչ (հավաքածու)

1

1

72)

ապակու խոզանակ

2

2

73)

գործիքների հավաքածու

1

1

74)

ապահովիչ

1

1

75)

ապահովիչ

1

1

76)

ապահովիչ

1

1

77)

միացուցիչ

1

1

78)

պտուտակավոր միացում

1

1

2.

Շտապ օգնության ռեանիմոբիլի օժանդակ սարքավորումների պահեստամասեր

1)

պատգարակ

տանող անիվ

2

գլանակ

3

2)

պահեստային պատգարակ

գոտի

1

3)

էլեկտրասրտագրության ապարատ (ԷՍԳ)

տպիչի թուղթ

10

էլեկտրոդ

10

էլեկտրոդների գել

3

4)

պացիենտի մոնիթոր

ԷՍԳ էլեկտրոդներ

35

SpO2 տվիչ

1

ձնշման մանժետ

2

5)

թոքերի արհեստական օդափոխության սարք

թթվածնի բալոն

2

արհեստական շրչառության պարկ

2

ճնշման կարգավորիչ

1

թթվածնի բարձր ճնշման խողովակ

1

օդի ճնշման խողովակ

1

արհեստական շնչառության պարկի սիլիկոնե խողովակ

2

դիմակ

2

թթվածնի խտության տվիչ

2

սնուցման լար

1

6)

ճնշումը չափող սարք

ռետինե խողովակ

1

7)

ներարկման պոմպ

ներարկման սարք

25

8)

վիրաբուժական արտածծիչ

վիրաբուժական խողովակ

12

ֆիլտրի փական

10

9)

առաջին օգնության համար նախատեսված հավաքածու

բժշկական թանզիվ
(8սմx8սմ-8Ֆ (6սմx6սմ-8Ֆ/ 10սմx10սմ-8Ֆ)

15

եռանկյունաձև վիրակապ

10

ախտահանման անձեռոցիկներ

10

վերքի միանգամյա կպչուն վիրակապ (10սմx10սմ)

10

10)

դեֆիբրիլյատոր՝ մոնիթորով

մեծահասակների համար նախատեսված ԷՍԳ արտածծումների լար

1

ուղեկցող մածուկ

2

տպիչի թուղթ

10

3.

Գծային շտապ օգնության մեքենայի օժանդակ սարքավորումների պահեստամասեր

1)

պատգարակ

տանող անիվ

2

գլանակ

3

2)

պահեստային պատգարակ

գոտի

1

3)

էլեկտրասրտագրության ապարատ

տպիչի թուղթ

10

էլեկտրոդ

10

էլեկտրոդների գել

3

4)

ճնշումը չափող սարք

ռետինե խողովակ

1

5)

առաջին օգնության համար նախատեսված հավաքածու

բժշկական թանզիվ
(8սմx8սմ-8Ֆ (6սմx6սմ-8Ֆ/10սմx10սմ-8Ֆ)

15

եռանկյունաձև վիրակապ

10

ախտահանման անձեռոցիկներ

10

վերքի միանգամյա կպչուն վիրակապ (10սմx10սմ)

10

6)

դեֆիբրիլյատոր՝ մոնիթորով

մեծահասակների համար նախատեսված ԷՍԳ արտածծումների լար

1

ուղեկցող մածուկ

2

տպիչի թուղթ

10

7)

թոքերի արհեստական օդափոխության դյուրակիր սարք

դիմակ

2

թթվածնի խողովակ

1

հոսանքի կերպարափոխիչ (ադապտոր) 12Վ

1

շնչառական պարկ 1Լ

2

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 970-Ա որոշման

 

Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Շտապ օգնության գծային մեքենաների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով)

Շտապ օգնության
ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով)

1

2

3

4

1.

ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

   
 

1) «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

37

12

 

2) «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ» ՓԲԸ

1

1

 

3) «Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ

 

1

 

4) «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ» ՍՊԸ

 

1

 

5) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ

 

1

 

6) «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ

 

1

 

7) «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ

1

 
 

8) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ

1

 
 

9) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

2

 

2.

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

   
 

1) «Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան ԲԿ» ՓԲԸ

3

1

 

2) «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ

3

1

 

3) «Չարենցավանի ԲԿ» ՓԲԸ

1

1

 

4) «Կ. Խաչատրյանի անվան Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ

1

 
 

5) «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ

1

 
 

6) «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՓԲԸ

1

 
 

7) «Նաիրիի ԲԿ» ՓԲԸ

1

1

3.

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

   
 

1) «Արարատի հիվանդանոց» ԲԿ» ՓԲԸ

1

1

 

2) «Մասիսի ԲԿ» ՓԲԸ

2

1

 

3) «Վեդու ԲԿ» ՓԲԸ

1

1

 

4) «Արտաշատի ԲԿ» ՓԲԸ

3

1

4.

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

   
 

1) «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ

2

1

 

2) «Մեծամորի ԲԿ» ՓԲԸ

1

 
 

3) «Զառիշար (Արամ) Մարտին Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ

3

1

 

4) Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն» ՓԲԸ

1

 

5.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

   
 

1) «Աշտարակի ԲԿ» ՓԲԸ

2

1

 

2) «Ապարանի ԲԿ» ՓԲԸ

1

1

 

3) «Թալինի ԲԿ» ՓԲԸ

1

1

 

4) «Ծաղկահովտի ԱԿ» ՓԲԸ

1

 

6.

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

   
 

1) «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» ՓԲԸ

5

3

 

2) «Ախուրյանի ԲԿ» ՓԲԸ

1

 
 

3) «Արթիկի ԲԿ» ՓԲԸ

2

1

 

4) «Մարալիկի ԱԿ» ՓԲԸ

1

 
 

5) «Ամասիայի ԱԿ» ՓԲԸ

1

 

7.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

   
 

1) «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ

5

2

 

2) «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ

1

1

 

3) «Ստեփանավանի ԲԿ» ՓԲԸ

1

1

 

4) «Տաշիրի ԲԿ» ՓԲԸ

1

 
 

5) «Ալավերդու ԲԿ» ՓԲԸ

2

1

8.

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

   
 

1) «Իռվինգ» ՍՊԸ

1

 
 

2) «Իջևանի ԲԿ» ՓԲԸ

2

1

 

3) «Բերդի ԲԿ» ՓԲԸ

1

1

 

4) «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ

2

1

9.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

   
 

1) «Սիսիանի ԲԿ» ՓԲԸ

1

1

 

2) «Գորիսի ԲԿ» ՓԲԸ

12

4

 

3) «Կապանի ԲԿ» ՓԲԸ

8

1

 

4) «Քաջարանի ԲԿ» ՓԲԸ

1

 
 

5) «Մեղրու տարածաշրջանային ԲԿ» ՓԲԸ

1

1

10.

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

   
 

1) «Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ

2

1

 

2) «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ

1

 
 

3) «Ջերմուկի ԱԿ» ՓԲԸ

1

 

11.

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

   
 

1) «Սևանի ԲԿ» ՓԲԸ

2

1

 

2) «Գավառի ԲԿ» ՓԲԸ

2

1

 

3) «Մարտունու ԲԿ» ՓԲԸ

3

1

 

4) «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ

2

1

 

5) «Ճամբարակի ԱԿ» ՓԲԸ

1

1

 

Ընդամենը

135

55

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան