ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆՀ-351 ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը՝ որոշում եմ.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը և ժամկետները՝ համաձայն 1-ին հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվական հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-351 հրամանագիրը:
3. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. ապրիլի 1 Երևան ՆՀ-255-Ն |
Հավելված 1
ՀՀ Նախագահի 2015 թ. ապրիլի 1-ի ՆՀ-255-Ն հրամանագրի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Կ Ա Ր Գ Ը ԵՎ Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր Ը
1. Սույն կարգը նպատակ ունի կանոնակարգելու ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ազգությամբ հայ՝ քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգայնորեն ճանաչված ճամփորդական փաստաթղթեր ունեցող ազգությամբ հայ՝ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ (այսուհետ՝ հատուկ կացության կարգավիճակ) ստանալու համար ներկայացվող դիմումների քննարկման և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը և դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերը անձը Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ՝ Վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ):
3. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները դրանք ստանալուց հետո առաջին իսկ դիվանագիտական փոստով, սակայն ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, ուղարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ՝ Արտաքին գործերի նախարարություն):
4. Արտաքին գործերի նախարարությունը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, այդ փաստաթղթերի վերաբերյալ իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ՝ միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ՝ Ազգային անվտանգության ծառայություն) և Ոստիկանություն: Ստացված փաստաթղթերի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունն իր եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացնում այդ փաստաթղթերը ստանալուց հետո երկշաբաթյա, իսկ Ոստիկանությունը՝ երեքշաբաթյա ժամկետում:
5. Վարչությունը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո երեքշաբաթյա ժամկետում, իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, իսկ այդ փաստաթղթերի պատճենները, դրանք ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է Արտաքին գործերի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն, որոնք այդ փաստաթղթերը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:
6. Երկու և ավելի անգամ հատուկ կացության կարգավիճակ ստացած անձանց կողմից հատուկ կացության կարգավիճակ վերստին ստանալու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում, Արտաքին գործերի նախարարությունն իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն: Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը այդ փաստաթղթերը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:
7. Երկու և ավելի անգամ հատուկ կացության կարգավիճակ ստացած անձանց կողմից հատուկ կացության կարգավիճակ վերստին ստանալու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, Վարչությունն իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Ազգային անվտանգության ծառայություն և Արտաքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունը այդ փաստաթղթերը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:
8. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող օտարերկրացիների դիմելու դեպքում համապատասխանաբար՝ Արտաքին գործերի նախարարությունը կամ Վարչությունը ներկայացնում է նաև լրացուցիչ տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության վերաբերյալ:
9. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու մասին դիմումների ընթացքի վերաբերյալ (դիմումները Վարչությունում մուտքագրվելուց հետո դիմումների վերաբերյալ եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկվելու, ինչպես նաև հատուկ կացության կարգավիճակ տալու (մերժելու) մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունը Վարչությունում ստացվելու վերաբերյալ) տեղեկությունները եռօրյա ժամկետում Վարչությունն ուղարկում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) բջջային հեռախոսահամարին` կարճ հաղորդագրությամբ, եթե դիմումատուն հարցաթերթիկում լրացրել է իր էլեկտրոնային փոստի հասցեն և (կամ) բջջային հեռախոսահամարը: Դիմումատուն իր դիմումի ընթացքի վերաբերյալ կարող է տեղեկանալ նաև Վարչության պաշտոնական կայքէջի միջոցով` մուտքագրելով իրեն տրված անհատական ծածկագիրը: Անհատական ծածկագիրը տրվում է դիմումը Վարչությունում մուտքագրվելուց հետո դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարներին` կարճ հաղորդագրությամբ ուղարկվող տեղեկության հետ միաժամանակ:
10. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու մասին յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում ստացվող բոլոր փաստաթղթերն ու եզրակացությունները, դրանք ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում, ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:
11. Հատուկ կացության կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Վարչությունը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը և ուղարկում Արտաքին գործերի նախարարություն, որն էլ երկշաբաթյա ժամկետում համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջոցով կազմակերպում է դրանց հանձնումը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում դիմում ներկայացրած անձանց:
12. Արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից:
13. Հատուկ կացության կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Վարչությունը ձևակերպում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումը հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար Վարչությունում դիմում ներկայացրած անձանց:
14. Վարչության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:
15. Արտաքին գործերի նախարարությունը կամ Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնումից հետո երկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ՝ նշելով Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնման ժամկետը, վայրը, սերիան և համարը:
16. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է հատուկ կացության կարգավիճակ ստացած՝ 16 տարին լրացած անձանց:
17. Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:
18. Հատուկ կացության կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ նրա 16 տարին չլրացած երեխային անվճար տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր:
19. Հատուկ կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին գործերի նախարարությունը և Ոստիկանությունը:
20. Ազգային անվտանգության ծառայությունն ապահովում է հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց անարգել մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ներկայացմամբ:
21. Սույն կարգով սահմանված ժամկետները չպահպանելու դեպքում համապատասխան պետական մարմինն այդ մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացնում տեղեկանք՝ ժամկետների չպահպանման հիմնավորումներով:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |
Հավելված 2
ՀՀ Նախագահի 2015 թ. ապրիլի 1-ի ՆՀ-255-Ն հրամանագրի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՀԵՏ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ լրացված դիմում-հարցաթերթիկ (Ձև 1).
2) Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա, կացության քարտ, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների համար` սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթղթում Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու մասին կատարված նշումը (միայն Վարչություն դիմելու դեպքում).
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով նախատեսված՝ ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ (միայն ազգությամբ հայերի համար).
4) Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն իրականացնելը հիմնավորող փաստաթուղթ (միայն ազգությամբ ոչ հայերի համար).
5) անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
6) 3,5 սմ x 4,5 սմ չափի 6 գունավոր լուսանկար.
7) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:
Ձև 1
ԴԻՄՈՒՄ - ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
APPLICATION - QUESTIONNAIRE
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
FOR RECEIVING SPECIAL RESIDENCY STATUS IN THE REPUBLIC OF ARMENIA
Ն. Գ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ |
H. E. MR. __________________ | |
ՊՐՆ __________________________ | PRESIDENT OF THE REPUBLIC OF ARMENIA |
Խնդրում եմ ինձ տալ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ:
Hereby I apply for the Special Residency Status of the Republic of Armenia.
1. Ազգանունը
Last Name
__________________________________________________________________________________
2. Անունը, հայրանունը
First name, middle name (if any), father's name
__________________________________________________________________________________
3. Քաղաքացիությունը
Citizenship
__________________________________________________________________________________
4. Ծննդյան ամսաթիվը
Date of Birth
__________________________________________________________________________________
5. Ծննդավայրը
Place of Birth
__________________________________________________________________________________
6. Նախկինում դիմե՞լ եք ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար (նշել՝ երբ և ինչ ժամկետով է տրվել կացության կարգավիճակը, եթե կացության կարգավիճակ տալը մերժվել է` նշել մերժման հիմքերը)
Have you applied for residency status before (if yes, please, mention when and for which period it was granted to you. Have you ever been refused a residency status in the Republic of Armenia? If yes, please, specify the reason).
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
7. Ազգությունը
Nationality
__________________________________________________________________________________
8. Ընտանեկան դրությունը
Marital Status
__________________________________________________________________________________
9. 16 տարին չլրացած երեխաների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, քաղաքացիությունը
Children under 16: last name, first name, middle name (if any), father's name, date of birth, citizenship
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
10. Էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության վայրը և հեռախոսահամարը ՀՀ-ում և արտասահմանում
E-mail, residence address and phone number in the Republic of Armenia and abroad
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
11. Զբաղմունքը ՀՀ-ում և արտասահմանում
Are you currently employed in the Republic of Armenia and abroad?
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
12. Երբևէ դատապարտված եղե՞լ եք որևէ հանցագործության համար (ե՞րբ, ի՞նչ արարքի համար)
Have you ever been arrested or convicted for any offense or crime? If yes, please specify when and for what.
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
13. Իրականացնու՞մ եք այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանու՞մ եք այնպիսի կազմակերպության անդամ, որի գործունեության նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ
Are you engaged in, participate, organize in such an activity or are you a member of an organization aimed at causing damage to the state security of the Republic of Armenia, subverting the constitutional order, weaken defense capability, engaging in a terrorist activity, illegally (without relevant permission) transfering weapons, ammunition, explosives, radioactive materials, drugs, psychotropic substances across the borders or committing human trafficking and (or) enterying into any country by fraud or other unlawful means.
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
14. Տառապու՞մ եք արդյոք նշված հիվանդություններով (եթե այո` ընդգծել որով)
Do you have any of the folowing diseases? If yes, please, underline
- ժանտախտ (թոքային ձև) / plague (lung form)
- խոլերա/cholera
- շնչառական օրգանների ակտիվ տուբերկուլոզ (հարուցչի արտազատմամբ` բոլոր ձևերը) / active tuberculosis of respiratory organs (all forms with pathogen release)
- արևադարձային մալարիա / tropical malaria
- ատիպիկ թոքաբորբ / atypical pneumonia
- նոր ենթատեսակով (լոգոտիպով) հարուցված գրիպ / new subtype of influenza
- վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս) / viral hemorrhagic fever (Ebola, Marburg HI, Lassa)
- Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (Կորոնավիրուս (CoV) / Middle East Respiratory Syndrome (Coronavirus (CoV)
15. Նախազգուշացված եմ, որ կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, տրված կացության կարգավիճակը կարող է անվավեր ճանաչվել, կացության կարգավիճակից կարող եմ զրկվել:
I am notified that in case of submitting false information/data, requested special residency status might be rejected, the issued residency status might be annulled and I might be deprived from the residency status.
Ստորագրություն _______________________
Signature
16. Անձնագրի կամ ճամփորդական փաստաթղթի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի (առկայության դեպքում) համարը
Passport N/travel document N/ Residence permit N (if any)
__________________________________________________________________________________
Տրված է (երբ, ում կողմից, որտեղ)
Issued by (date of issuance, authority and place)
__________________________________________________________________________________
Դիմում-հարցաթերթիկը լրացված է
This application-questionnaire is completed by
__________________________________________________________________________________
____________________________
(ստորագրությունը)
(signature)
«_____» _____________ 20 ____ թ.
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆՀ-226-Ն | 09.04.2018, ՆՀ-255-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|