Գլխավոր տեղեկություն
Համար
N 869-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2018-14.08.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 869-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՆՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 2-ի N 869-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԼԵՆՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը
(դրամ)

1.

5402

Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ միաթելերը.
- բարձր ամրության թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից

կգ

700 000

1 192 700 000

2.

5404

Սինթետիկ առանձնաթելեր՝ 67 դեցիտեքս կամ դրանից ավելի գծային խտությամբ և 1 մմ-ից ոչ ավելի լայնական հատվածքով. հարթ և նույնանման թելեր (օրինակ՝ արհեստական ծղոտ) սինթետիկ մանածագործական նյութերից՝ 5 մմ-ից ոչ ավելի լայնությամբ.
- միաթելեր

կգ

100 000

160 000 000

3.

5509

Մանվածք՝ սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած.
- նայլոնից կամ այլ պոլիամիդներից, մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ

կգ

100 000

160 000 000

4.

5403

Արհեստական համալիր թելեր (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ արհեստական առանձնաթելերը

կգ

100 000

140 000 000

5.

5205

Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած.
- միաթել մանվածք՝ սանրագզման չենթարկված մանրաթելերից

կգ

180 000

288 000 000

6.

5206

Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած.
- միաթել մանվածք՝ սանրագզման չենթարկված մանրաթելերից

կգ

30 000

45 000 000

Ընդամենը

1 985 700 000

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան