Գլխավոր տեղեկություն
Համար
N 1178-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 31.10.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1178-Լ

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-382-2.10.2018-ՏՀ-011/0) ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-382-2.10.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-382-2.10.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել վիճակախաղերի (բացառությամբ գովազդային վիճակախաղերի), ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունների իրականացումը: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար ավելանում է այն անձանց թիվը, ովքեր իրենց ունեցած ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը: Միաժամանակ, նշվում է, որ վիճակախաղերը և ինտերնետ շահումով խաղերը լայն մասսայականություն են ստանում իրենց պարզության և ինտելեկտուալ տարբեր օժտվածություն ունեցող մարդկանց համար՝ հեշտ հասանելիության շնորհիվ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդհանուր առմամբ համաձայնելով նախաձեռնության հիմնավորման մեջ նշված մտահոգության հետ, այդուհանդերձ գտնում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի հիմնավորման մեջ արտահայտված մտահոգությունը՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները՝

Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել միայն որոշ խաղային գործունեության տեսակները: Այս առումով, այն անձինք, ովքեր իրենց եկամուտները ձգտում են ավելացնել խաղերին մասնակցելու միջոցով, դա կիրականացնեն, օրինակ, խաղատներում անցկացվող շահումով խաղերին մասնակցելու միջոցով: Հետևաբար, գտնում ենք, որ առաջարկությունը չի ծառայի իր նպատակին:

Հայաստանի Հանրապետությունում տոտալիզատորի կազմակերպման գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև դրա նկատմամբ պետական վերահսկողությունը կարգավորվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը կդառնա չկարգավորվող և անվերահսկելի, քանի որ չի լինի որևէ օրենսդրական ակտ, որը կկարգավորի տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը: Արդյունքում՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն հնարավոր կլինի իրականացնել առանց համապատասխան լիցենզիայի և պետական տուրքի վճարման:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝

1) արգելվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության իրականացումը: Ներկայացված փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում երկրում ընդհատակյա վիճակախաղ կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև ինտերնետ տիրույթում նման ապօրինի գործունեություն կազմակերպեու կամ դրան մասնակցելու համար: Նման մոտեցումը խնդրահարույց է թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյուններից: Այս նախագծի ընդունմամբ մեծ հավանականություն կա, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը կտեղափոխվի ստվերային դաշտ և կդառնա անվերահսկելի.

2) նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 2-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ պարբերությունները, որոնք վերաբերում են ինտերնետ շահումով խաղերին և սահմանվում է՝ ինչ է ինտերնետ շահումով խաղը և, երբ է այն համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված: Այդ կարգավորումների բացակայության դեպքում ինտերնետ շահումով խաղերի ոլորտը նույնպես, ինչպես տոտալիզատորների ոլորտը, կմնա չկարգավորված.

3) նախատեսված սահմանափակումները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հատուկ գիտելիքներով օժտված անձը կարող է այդուհանդերձ շրջանցել և գրանցվել նման գործունեություն կազմակերպող օտարերկրյա կայքէջերում: Պարզ չէ, թե օրենքով դրված սահմանափակումներն անձի կողմից շրջանցելու և ինտերնետ շահումով խաղերի գործունեություն կազմակերպող օտարերկրյա կայքէջերում գրանցվելու դեպքերի համար ինչ կարգավորում է նախատեսվում.

4) Հայաստանի Հանրապետությունում արգելվում է վիճակախաղերի (բացառությամբ գովազդային վիճակախաղի) կամ ինտերնետ շահումով խաղերի գործունեության իրականացումը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ պետություններում գրանցված առևտրային կազմակերպությունների կողմից: Այս կարգավորումները ֆիզիկական անձանց մասով հնարավոր չէ ամբողջությամբ վերահսկել և այն կստեղծի ոչ հավասար մրցակցային պայմաններ Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում գրանցված տնտեսվարողների համար, քանի որ նմանատիպ ծառայություններից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց այլ երկրներում գրանցված կազմակերպությունների կայքերի միջոցով.

5) մտցվում է լիցենզավորման ենթակա նոր գործունեության տեսակ՝ գովազդային վիճակախաղ: Հարկ է նշել, որ տնտեսվարող սուբյեկտների համար գովազդային վիճակախաղը հանդիսանում է գործունեության հարակից տեսակ, որն իրականացվում է կազմակերպության զուտ շահույթի հաշվին՝ ապրանքների, ծառայությունների գովազդման նպատակով: Ուստի, գովազդային վիճակախաղի կազմակերպումը չի կարող կարգավորվել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, առավել ևս դառնալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որի արդյունքում կազմակերպությունը սեփական միջոցների հաշվին իրականացվող գովազդային վիճակախաղի կազմակերպման համար վճարի տարեկան 500.0 մլն դրամի չափով տուրք, ինչը նախատեսվում է նախագծերի փաթեթում ընդգրկված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով:

Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման միջազգային փորձին, ապա հարկ ենք համարում նշել, որ յուրաքանչյուր երկիր ներկայացված խնդիրները կարգավորում է սեփական առանձնահատկություններից ելնելով՝ կիրառելով տարբեր տեսակի սահմանափակումներ (տարածքային, լիցենզիաների քանակի, հարկերի և այլն): Բացառություն են կազմում որոշ մուսուլմանական երկրներ, որտեղ գործում են մասնակցության կամ կազմակերպման արգելքներ:

Օրինակ՝ Գերմանիայում օրենսդրությունը չի սահմանափակում բուքմեյքերական գործունեությունը: Խաղային ոլորտի կարգավորումն այս դեպքում լիովին ապակենտրոնացված է՝ 16 երկրամասերից յուրաքանչյուրն իրավունք ունի իր տարածքում որոշակի խաղային հաստատություն բացելու թույլտվություն տրամադրել:

Լատվիայում նույնպես «տոտալիզատորի կազմակերպման» լիցենզիա ստանալու համար հայտին կից ներկայացվում է պայմանագիր/համաձայնագիր, որով տեղական մարմնի կողմից տրվում է համաձայնություն այդ շինությունում կամ տարածքում տոտալիզատորի կազմակերպման համար:

Խորվաթիայում տոտալիզատորների կազմակերպման լիցենզիաները տրամադրվում են խիստ սահմանափակ և միայն կառավարության որոշումներով:

Միաժամանակ պետք է նշել, որ որևէ գործունեություն արգելելը վտանգ է պարունակում այն ստվեր տեղափոխվելու տեսակետից, ինչը կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում վերահսկողության փուլում, ինչպես նաև սահմանափակում է տվյալ գործունեությունը կարգավորելու և դրա արդյունքում գոյացող ֆինանսական միջոցները հարկելու պետության հնարավորությունը:

Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց են և ընդունելի չեն: Այս ամենի հաշվառմամբ առաջարկում ենք գործող օրենքները թողնել անփոփոխ:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝

1) պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

2) պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է իր առաջարկությունները և ակնկալվում է, որ դրանց հիման վրա լրամշակված նախագծերի ընդունման դեպքում զգալիորեն կնվազեն քննարկվող նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված ռիսկերը:

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք նույնպես ուղղված են ոլորտի կարգավորմանը և ռիսկերի նվազեցմանը:

Այդուհանդերձ նշենք նաև, որ նախագծերի փաթեթում առկա են հստակեցման և պարզաբանման կարիք ունեցող արտահայտություններ, տեխնիկական վրիպումներ, օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Անհրաժեշտություն կառաջանա վերանայել նաև օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան