Գլխավոր տեղեկություն
Համար
N 964-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2018-15.02.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 964-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 4

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
օգոստոսի 30-ի N 964-Ա որոշման

 Ց Ա Ն Կ

 

«ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

 NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը
(դրամ)

1.

7308

Սառցախցիկների դարակաշարեր

կգ

31314.88

53,808,278.0

2.

3925

Ռեզինե ծածկ PREMIUM RETRACTABLE SHELTERS (3500X3500 mm)

կգ

155.25

1,204,740.0

3.

3925

Ռեզինե ծածկ PREMIUM RETRACTABLE SHELTERS (3500X3700 mm)

կգ

80.5

649,778.0

4.

7308

սենդվիչ վահանակ 1000մմX50մմ (KS100PRW Roof Prestige 1000 mm, IPN, 50 mm)

կգ

21545.8

19,140,586.0

5.

7308

սենդվիչ վահանակ 1000մմX50մմ (KS100PRW Roof Prestige 1000 mm, IPN, 50 mm)

կգ

3751.3

3,332,835.10

6.

7308

սենդվիչ վահանակ 1030մմ (KS103SSF Wall Microlambri 1030 mm, IPN, 50 mm)

կգ

20219.3

20,504,675.0

7.

7308

սենդվիչ վահանակ 1030մմX50մմ (KS103SSF Wall Microlambri 1030 mm, IPN, 100 mm)

կգ

10197.05

11,844,016.0

8.

7308

սենդվիչ վահանակ 1100մմX100մմ (KS110CTF Izocold 1100 mm, IPN, 100 mm)

կգ

13089.8

14,934,928.0

9.

7308

սենդվիչ վահանակ 1100մմX150մմ (KS110CTF Izocold 1100 mm, IPN, 150 mm)

կգ

58416.55

70,080,507.0

10.

3925

Սառցախցիկ հատակ 50մմ (KS110IZF IZOFLOOR Insulated Boards, IPN, 50 mm)

կգ

4372.3

13,252,140.0

11.

7308

Աքսեսուար (ACCESSORIES, FASTANERS & CONSUMABLES)

կգ

5175

21,752,250.0

12.

7308

Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC SECTIONAL DOOR (2900X3050 mm)

կգ

1242

6,082,263.80

13.

7308

Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC SECTIONAL DOOR (3300X3500 mm)

կգ

828

5,348,822.50

14.

7308

Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC SECTIONAL DOOR (3000X3000 mm)

կգ

483

2,147,337.50

 Ընդամենը

244 083 156,9

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.02.2020, N 159-Ա 15.02.2020, N 964-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան