Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

30 հուլիսի 2018 թվականի N 1031-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 11-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ներկայացուցիչների հետ համատեղ ռուսական կողմին հատկացված շահագործման համար ոչ պիտանի ու քանդման ենթակա անշարժ գույքի համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավանների տարածքներում գտնվող անշարժ գույքի օբյեկտները հաշվառումից հանելու, քանդելու և այդ նպատակով առաջարկություններ ու անհրաժեշտ փաստաթղթերի նախագծեր ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Հանձնարարել սույն որոշման հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և առաջարկել Գյումրու համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեին տրամադրել ներկայացուցիչների (ստորաբաժանման ղեկավարի կամ տեղակալի մակարդակով) վերաբերյալ տեղեկատվություն:

4. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողովի կազմակերպչական նիստը:

5. Միջգերատեսչական հանձնաժողովին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ներկայացուցիչների հետ համատեղ հստակեցնել անշարժ գույքի օբյեկտների ցանկը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավանների տարածքում և շահագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով ենթակա են քանդման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատրաստել քանդման (ապամոնտաժման) համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ՝ հաշվի առնելով պատմական նշանակության օբյեկտների՝ օրենքով նախատեսված պատմական հուշարձանների պահպանության ու օգտագործման պահանջները և, ռուսական կողմի հետ համաձայնեցնելով, կարգավորել դրանց ապամոնտաժման մեխանիզմներն ու ապամոնտաժումից հետո մնացած գույքի տնօրինման խնդիրը.

2) կատարած աշխատանքների վերաբերյալ ստորագրված արձանագրությունը և հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. հուլիսի 30

Երևան

   

     

       

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 30-ի N 1031-Ա

որոշման

    

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

           

Գ. Սարգսյան

-

Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Ղևոնդյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ս. Աբրահամյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ-միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ

Մ. Սավթալյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ

Կ. Բակոյան

-

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ

Ա. Աբրոյան

-

ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

Ա. Բաղդասարյան

-

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման ղեկավար

Մ. Հարությունյան

-

Քաղաքաշինության կոմիտեի զորահավաքային նախապատրաստության և հատուկ աշխատանքների համակարգման բաժնի պետ

Հ. Գասպարյան

-

Գյումրու համայնքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Վ. Սամսոնյան

-

Գյումրու համայնքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ (համաձայնությամբ)

Է. Սիմոնյան

-

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան