Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 140
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 140

քաղ. Մոսկվա

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ

 

«Հացահատիկահավաք կոմբայնների և հացահատիկահավաք կոմբայնների մոդուլների նկատմամբ հատուկ տուրք սահմանելու միջոցով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի որոշմամբ սահմանված ներմուծման քվոտայի գործողության ժամկետը լրանալու հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների միասնական ցանկից, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ են կիրառվում, 2.29 բաժինը հանել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան