Գլխավոր տեղեկություն
Համար
N 857-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2019-28.01.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.22/22(625).1 Հոդ.882
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2018 թվականի N 857-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.45.-րդ 3.3.11.-րդ կետերով.

 

«1.45. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ (ՄՈԲԻԼ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ֆոնենդոսկոպ, գլուկոմետր, ջերմաչափեր)

2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

4. Պուլսօքսիմետր

5. Նեբուլայզեր

6. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր

7. Տարբեր չափերի միզային կաթետրներ

8. Ներանոթային կաթետրներ

9. Կեղտապարկեր

10. Էլեկտրական արտածծիչ

11. Ծալովի տրանսպորտային սայլակ

12. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ թթվածնի բարձիկ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Պալիատիվ բժշկության մասնագետ կամ ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ նյարդաբան կամ վիրաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

*Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով:».

 

«3.3.11. ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ (ՄՈԲԻԼ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

     

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  

1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր` տարբեր չափերի մանկական մանժետներով, ֆոնենդոսկոպ, գլուկոմետր, կշեռք, հասակաչափ)

2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

4. Պուլսօքսիմետր

5. Նեբուլայզեր

6. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր

7. Տարբեր չափերի միզային կաթետրներ

8. Ներանոթային կաթետրներ

9. Կեղտապարկեր

10. Էլեկտրական արտածծիչ

11. Ծալովի տրանսպորտային սայլակ

12. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ թթվածնի բարձիկ

13. Օտոսկոպ

14. Նյարդաբանական մուրճիկ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Պալիատիվ բժշկության մասնագետ կամ ընտանեկան բժիշկ, կամ թերապևտ կամ մանկաբույժ կամ նյարդաբան, կամ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը մանկական պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

*Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով, որպես խորհրդատու (կոնսուլտանտ):».

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 19-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Ընթացիկ ծախսվող բժշկական նյութեր` զարկերակային և երակային ձգալարաններ, պերիֆերիկ և կենտրոնական երակային կաթետրներ, միզային կաթետրներ ու մեզընդունիչներ, քիթ-ստամոքսային զոնդեր, թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ, ինտուբացիոն ու տրախեոստոմիկ խողովակներ, կոնիկոտոմիկ հավաքածուներ, լարինգեալ դիմակներ, համակցված փողրակներ, թթվածնի ինհալյացիայի դիմակներ: (Այս կետով սահմանված բժշկական գործիքներն ու պարագաները կարող են ձեռք բերվել լիցենզիա ստանալուց հետո):»,

բ. 19-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժնի 26-րդ և 27-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 82-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  

«82. ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան

2. Վիրահատարանի լամպեր

3. Բակտերիոցիդ լամպ

4. Ընդհանուր անզգայացման սարք

5. Արհեստական շնչառության սարք

6. Արտածծիչ` էլեկտրական

7. Էլեկտրական դանակ

8. Թերմոկոագուլյատոր

9. Սեղանիկներ` ստերիլ գործիքների համար

10. Թթվածնի կենտրոնացված հոսքի համակարգ

11. Շարժական ռենտգեն ապարատ

12. Նեգատասկոպ

13. Կարդիոմոնիթոր

14. Գլխի ճկուն լուսատարով լամպ

15. Դեֆիբրիլյատոր

16. Միզապարկի կաթետերներ և դրենաժներ

17. Շարժական կողմնային լամպ

18. Պուլսօքսիմետր

19. Բիքս

* Վիրահատարանը ծավալվում է բոլոր վիրաբուժական ուղղվածություն ունեցող բաժանմունքներում: Վիրահատարանում և վիրաբուժական բաժանմունքում կրկնվող բժշկական գործիքները, սարքավորումները և պարագաները կարող են ներկայացվել մեկ օրինակից:»,

դ. 99.1-ին, 99.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      

«99.1. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

   

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

  

1. Բաժանմունք

2. Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կետ` 99.3)

  

ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

1. Հիվանդասենյակ (սենյակներ)

1) Մահճակալ (մահճակալներ)

2) Հարմահճակալային տումբա (տումբաներ)

3) Սեղան և աթոռներ

4) Հանդերձապահարան

5) Սառնարան

6) Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր

7) Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

2. Բժշկի (բժիշկների) սենյակ (սենյակներ)

3. Միջամտությունների կաբինետ (կետ` 80)

Ներառյալ նաև`

1. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար

2. Հակապարկելախոցային ներքնակներ

3. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ֆոնենդոսկոպ, գլուկոմետր, ջերմաչափեր)

2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

4. Պուլսօքսիմետր

5. Նեբուլայզեր

6. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր

7. Տարբեր չափերի միզային կաթետրներ

8. Ներանոթային կաթետրներ

9. Կեղտապարկեր

10. Էլեկտրական արտածծիչ

4. Հերթապահ բուժքրոջ կետ (կետ` 81)

5. Հանդերձարան կամ հանդերձապահարաններ (բժշկական անձնակազմի համար)

   

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

*Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով՝ որպես խորհրդատու (կոնսուլտանտ):

  

99.2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

1. Բաժանմունք

2. Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կետ` 99.3.)

     

ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

    

1. Հիվանդասենյակ (սենյակներ)

1) Մահճակալ (մահճակալներ)

2) Հարմահճակալային տումբա (տումբաներ)

3) Սեղան և աթոռներ

4) Հանդերձապահարան

5) Սառնարան

6) Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր

7) Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

2. Բժշկի (բժիշկների) սենյակ (սենյակներ)

3. Միջամտությունների կաբինետ (կետ` 80)

Ներառյալ նաև`

1. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար

2. Հակապարկելախոցային ներքնակներ

3. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ֆոնենդոսկոպ, գլուկոմետր, ջերմաչափեր)

2. Հակացավային նշանակության բժշկական հավաքածու (ոչ ստերոիդային ցավազրկողներ)

3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

4. Պուլսօքսիմետր

5. Նեբուլայզեր

6. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր

7. Տարբեր չափերի միզային կաթետրներ

8. Ներանոթային կաթետրներ

9. Կեղտապարկեր

10. Էլեկտրական արտածծիչ

11. Օտոսկոպ

12. Նյարդաբանական մուրճիկ

4. Հերթապահ բուժքրոջ կետ (կետ` 81)

5. Հանդերձարան կամ հանդերձապահարաններ (բժշկական անձնակազմի համար)

  

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Մանկաբույժ կամ մանկական նյարդաբան, կամ մանկական անեսթեզիոլոգ - ռեանիմատոլոգ կամ մանկական վերականգնողաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը մանկական պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

4. Հոգեբան

*Այլ պաշտոններ, սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով՝ որպես խորհրդատու (կոնսուլտանտ):».

3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 99.4-րդ, 99.5-րդ կետերով.

 

«99.4. ՊԱԼԻԱՏԻՎ ՄՈՆՈՊՐՈՖԻԼ ԿԵՆՏՐՈՆԻ (ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (տոնոմետր, ստետոսկոպ, ջերմաչափ, գլյուկոմետր)

2. Շարժական նեբուլայզեր

3. Ֆունկցիոնալ մահճակալ

4. Աթոռ (զուգարանային)

5. Հարմահճակալային սեղանիկներ` համապատասխան մահճակալների թվին

6. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների դեղատոմսերի պահպահման համար

7. Բժշկական պահարան

8. Հանդերձապահարան

9. Հակապարկելախոցային ներքնակներ

10. Սայլակներ

11. Սառնարան

12. Սեղան, աթոռներ

13. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

15. Վակուում արտածծման կենտրոնացված համակարգ

16. Կարդիոմոնիտորներ (էլեկտրոստագրում, ճնշման և անոթազարկի և թթվածնի հագեցածությունը (սատուրացիան) չափելու համար

17. Շտատիվներ ներարկումների համար

18. Ֆունկցիոնալ բազմոցներ

   

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

   

1. Ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ նյարդաբան կամ ընդհանուր վիրաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

*Այլ պաշտոններ, հոգեբան կամ սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով՝ որպես խորհրդատու (կոնսուլտանտ):

  

99.5. ՊԱԼԻԱՏԻՎ ՄՈՆՈՊՐՈՖԻԼ ԿԵՆՏՐՈՆԻ (ՄԱՆԿԱԿԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

   

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

   

1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու (մանկական տոնոմետր, ստետոսկոպ, գլուկոմետր, ջերմաչափ, կշեռք, հասակաչափ)

2. Թթվածնի շարժական խտացուցիչներ կամ կենտրոնացված մատակարարման համակարգ

3. Տարբեր չափերի նազոգաստրալ զոնդեր

4. Տարբեր չափերի միզային կաթետրներ

5. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

6. Էլեկտրածծիչ սարք

7. Պուլսօքսիմետր

8. Նեբուլայզեր

9. Օտոսկոպ

10. Նյարդաբանական մուրճիկ

11. Ֆունկցիոնալ մահճակալներ

12. Հակապարկելախոցային ներքնակներ

13. Հարմահճակալային սեղանիկներ` համապատասխան մահճակալների թվին

14. Հատուկ (չհրկիզվող) պահարան հոգեմետ և հոգեներգործուն դեղամիջոցների և դեղատոմսերի պահպանման համար

15. Բժշկական պահարան

16. Հանդերձապահարան

17. Սայլակներ

18. Քայլակներ, հենակներ, տեղաշարժման համար նախատեսված այլ սարքեր

19. Սառնարան

20. Սեղան, աթոռներ

21. Ներանոթային սարքեր (կաթետր)

22. Կեղտապարկեր

  

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

    

1. Մանկաբույժ կամ մանկական նյարդաբան, կամ մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ կամ մանկական վերականգնողաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ, որից 2 շաբաթը մանկական պալիատիվ բժշկական օգնության վերաբերյալ

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

4. Հոգեբան

*Այլ պաշտոններ, սոցիալական աշխատողներ: Նշված աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել պայմանագրային հիմունքներով` որպես խորհրդատու (կոնսուլտանտ):».

4) որոշման N 2 հավելվածի «N 2 հավելվածի պարզաբանում» բաժնի`

ա. «Հիվանդանոցներ» գլխի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն՝ հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ բժիշկ (բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով),

բ. «Հիվանդանոցներ» գլխի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիվանդանոցային վիրաբուժական բաժանմունքները պետք է ունենան վիրահատարան, վիրակապարան, միջամտությունների սենյակ (վիրակապարան և միջամտությունների սենյակը կարող են տեղակայվել միևնույն սենքում այս դեպքում բժշկական գործիքները, սարքավորումները և պարագաները կարող են ներկայացվել նվազագույնը մեկ օրինակից), հերթապահ բուժքրոջ կետ (կետեր) և պետք է իրականացնեն անեսթեզիոլոգիական, վերակենդանացման բժշկական օգնության ու սպասարկման տեսակներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. օգոստոսի 7

Երևան