ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2018 թվականի N 940-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 766-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 766-Ա որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, ինչպես նաև 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ օգոստոսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|