ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2018 թվականի ք. Երևան |
N 334-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով՝
ա) «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2017 թվականի նոյեմբերի 13-ի N 330/17-И11 և նոյեմբերի 24-ի N 00149/17-И13 գրությունները, որոնցով Ընկերությունը խնդրում է համաձայնություն տալ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի («VEON» Ltd.), որին պատկանում է նաև Ընկերությունը, կառուցվածքային փոփոխությունների կապակցությամբ «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանը, միաժամանակ նշելով, որ բաժնետոմսերի օտարման արդյունքում Ընկերության գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը չի փոխվելու, քանի որ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությունը հանդիսանում է VEON Ltd. ընկերության դուստր կազմակերպություն է,
բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2018 թվականի օգոստոսի 6-ի N 01/11.1/12950-18 գրությունը, ըստ որի՝ նախարարությունը չի առարկում «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանն օտարելուն,
գ) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն՝ ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարում կամ այլ կերպ փոխանցում կամ զիջում կամ գրավադրում կամ այդ անձի գործունեությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի փոփոխություն կարող է իրականացվել միայն կարգավորողի համաձայնությունը կարգավորվող անձի կողմից ստանալուց հետո,
դ) Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն՝ եթե կարգավորողը համարի, որ փոխանցման արդյունքում փոխվելու է կարգավորվող անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը, ապա նա իրավասու է համաձայնություն չտալ, եթե համարի, որ այդ անձը չունի անհրաժեշտ որակավորում կամ որ փոխանցումը սպառնում է ազգային անվտանգությանը,
ե) Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ եթե կարգավորողը համարի, որ փոխանցման արդյունքում չի փոխվելու փաստացի սեփականատերը կամ կարգավորվող անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է տալ իր համաձայնությունը,
զ) Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն՝ պատմականորեն գերիշխող օպերատորի փաստացի սեփականատերը, կարգավորողի նախնական համաձայնությամբ, մեկ կամ ավելի գործարքների արդյունքում կարող է փոխանցել, վաճառել, տրամադրել կամ ցանկացած այլ ճանապարհով տնօրինել պատմականորեն գերիշխող օպերատորի բաժնեմասերի մինչև 20 տոկոսը կամ ավելին` այդպիսով պատմականորեն գերիշխող օպերատորի իր մասնաբաժինը հասցնելով 70 տոկոսի կամ ավելի քիչ: Կարգավորողը տալիս է իր համաձայնությունն այն դեպքում, երբ այդպիսի փոխանցումը, վաճառքը, տրամադրումը կամ ցանկացած այլ ճանապարհով տնօրինումը չի հակասում պետական շահերին,
է) որ Ընկերության 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերի օտարումը «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանը չի հակասում պետական շահերին, և դրա արդյունքում չի փոխվելու Ընկերության փաստացի սեփականատերն ու կարգավորվող անձի գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը, քանի որ ինչպես «VEON Armenia Holdings B.V.», այնպես էլ «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությունների բաժնետոմսերը պատկանում են միևնույն «VEON Holdings B.V.» ընկերությանը, և
հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Համաձայնություն տալ Ընկերության 100 տոկոս բաժնետեր «ՎԻՄՊԵԼԿՈՄ» ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «VEON Armenia Holdings B.V.» ընկերությանը օտարելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Մ. Սողոմոնյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|