ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2017 թվականի |
թիվ 12 |
քաղ. Սոչի |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ).
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել նախաձեռնությունների մշակումը՝ գերակայություններին համապատասխան, Հիմնական ուղղությունների հավելվածի համաձայն և դրա արդյունքներով ներկայացնել համապատասխան տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի բարձրագույն խորհրդի հերթական նիստին։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
ապահովել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման մասով գործունեության համակարգումը.
մշակել և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի նախագիծը և նախագծերի իրագործման մեխանիզմները։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|