ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2018 թվականի N 1110-Ա
«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`
Հաստատել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 21 -ի N 1110 - Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Պապոյան |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Ս. Մակյան |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ |
Գ. Սարգսյան |
- |
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Իսրայելյան |
- |
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ (համաձայնությամբ) |
Յան Մեյխուա |
- |
չինական կողմի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ն. Խաչատրյան |
- |
մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ռ. Սուքիասյան |
- |
ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.03.2022, N 251-Ա | 31.03.2022, N 1110-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|