Գլխավոր տեղեկություն
Համար
N 1030-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2018 թվականի N 1030-Ա

 

ՖՐԱՆԿՈՖՈՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 17-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝

1. Ստեղծել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովին՝ մեկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին զեկուցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների ընթացքի մասին։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 30-ի N 1030-Ա
որոշման

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ

 

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Ա. Թորոսյան

- ՀՀ առողջապահության նախարար

 

Դ. Տոնոյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

 

Ա. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

 

Լ. Մակունց

- ՀՀ մշակույթի նախարար

 

Ա. Մինասյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

 

Ա. Հակոբյան

-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

 

Լ. Ֆահրադյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

 

Ա. Ջանջուղազյան

 

-ՀՀ ֆինանսների նախարար

 

Ա. Վանեցյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

 

Վ. Օսիպյան

- ՀՀ ոստիկանության պետ

 
 

- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

 

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

Վ. Մելիքյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան