Գլխավոր տեղեկություն
Համար
N 922-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.08/73(1431).1 Հոդ.921
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 922-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» ենթակետով.

«թ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 9 հավելվածի».

2) որոշումը լրացնել նոր՝ N 9 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

3) որոշման N 8 հավելվածի 1-ին կետի 2-րդ սյունակը «գանձումներն ըստ հարկատեսակների)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների միջև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված մաքսային գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ» բառերով.

4) որոշման մեջ և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից և տարածվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանի վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. օգոստոսի 22
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 16-ի N 922-Ն որոշման

 

 

«Հավելված N 9

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

NN
ը/կ

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման պարբերակա-նությունը

Տեղեկատվությունը ներկայացնելու ձևը

Տեղեկա-տվությունը ներկայացնելու ժամկետը

1

2

3

4

5

1.

Ապրանքների հայտարարագրերի բազայից՝ ուղարկող երկիր, առևտուր անող երկիր, նշանակման երկիր, ծագման երկիր, տրանսպորտային միջոցի հաշվառման երկիր, արժույթ, արժույթի փոխարժեք, հաշիվ-ապրանքագրային արժեք, փոխադրամիջոցի տեսակը (սահմանին, երկրի ներսում), մուտքի ելքի մարմին, ամսաթիվ, գրանցման համար, ԱՏԳ ԱԱ ծածկագիր, նետտո քաշ, բրուտտո քաշ, ընթացակարգ, լրացուցիչ չ/մ, քանակը ըստ լրացուցիչ չ/մ, վիճակագրական արժեք (դրամ, դոլար)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

Էլեկտրոնային

Յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը

2.

Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևերի բազայից՝ ուղարկող երկիր, առևտուր անող երկիր, նշանակման երկիր, ծագման երկիր, արժույթ, փոխադրամիջոցի տեսակը (սահմանին), մուտքի ելքի մարմին, ամսաթիվ, գրանցման համար, ԱՏԳ ԱԱ ծածկագիր, նետտո քաշ, տեղափոխման ուղղություն, լրացուցիչ չ/մ, քանակը ըստ լրացուցիչ չ/մ, վիճակագրական արժեք (դրամ, դոլար)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

Էլեկտրոնային

Յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը

3.

Տարանցիկ հայտարարագրերի բազայից (ֆիզիկական անձանց կողմից ԱՏԳ ԱԱ 01-25 ծածկագրերով արտահանված ապրանքների մասով)՝ նշանակման երկիր, ամսաթիվ (սահմանը հատելու), արժույթ, արժույթի փոխարժեք, հաշիվ-ապրանքագրային արժեք, ԱՏԳ ԱԱ ծածկագիր, բրուտտո, լրացուցիչ չ/մ, քանակը ըստ լրացուցիչ չ/մ (առկայության դեպքում)

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

Էլեկտրոնային

Յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան