Գլխավոր տեղեկություն
Համար
N 828-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2018-09.10.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2018 թվականի N 828-Ա

 

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 20-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ երեք տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հուլիսի 26-ի N 828-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Արժեքը(դրամ)

1

2

3

4

5

6

1.

6810

Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ ամրանավորած կամ չամրանավորած. այլ

կգ

721866

51840438

2․

5407

Գործվածքներ՝ սինթետիկ համալիր թելերից՝ ներառյալ 5404 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերից պատրաստված գործվածքը. գործվածքներ, որոնք արտադրվում են հարթ կամ նույնանման թելերից. պոլիէթիլենից կամ պոլիպրոպիլենից, լայնությամբ՝ այլ

քառ. մ

6741

9302580

3.

3926

Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից, և արտադրատեսակներ՝ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում. այլ

կգ

22604,93

96814 644

4.

7217

Մետաղալար՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից. լայնակի առավելագույն չափը՝ 0,8 մմ կամ ավելի

կգ

24675

31958850

5.

7312

Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման. ցինկապատ

կգ

18208,64

30466542

6.

7326

Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից. այլ

կգ

8331,738

23033802

7.

7320

Զսպանակներ, զսպակներ և թիթեղաթերթեր դրանց համար՝ սև մետաղներից. այլ

կգ

1024,14

3868920

8.

5608

Ցանցեր և ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած. պատրաստի ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր՝ մանածագործական նյութերից. այլ

կգ

38541

55818000

9.

0602

Այլ կենդանի բույսեր, տնկաշիվեր և ճյուղեր՝ բաց արմատային համակարգով. այլ

հատ

101891

326896224

Ընդամենը

630000000

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան