Գլխավոր տեղեկություն
Համար
N 1321-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2018 թվականի N 1321-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2019 թվականի պլանը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 8-ի N 1321
որոշման

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

NN
ը/կ

Մարմնի անվանումը

Ընդգրկվող ստորաբաժանումները, կազմակերպությունները, քաղաքացիական պաշտպանության ուժերը

Գնահատման ժամանակը

Գնահատում իրականացնող մարմինը

Գնահատման բովանդակությունը

1

2

3

4

5

6

1.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ենթակա կազմակերպություններ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (համաձայնությամբ)

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2019 թվականի փետրվարի 4-8-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

I. Քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ) վիճակի գնահատումն իրականացվում է հետևյալ ուղղություններով`
1. Ինժեներական պաշտպանություն
1) աշխատողների ապահովվածությունը պաշտպանական կառույցներով.
2) նկուղների, կիսանկուղների և այլ խորացված կառույցների ֆոնդերի օգտագործումն աշխատողների պաշտպանության նպատակով:
   

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»
ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ (համաձայնությամբ)

«Հատուկ կապ» ՓԲԸ (համաձայնությամբ)

    2. Ճառագայթային և քիմիական պաշտպանություն
1) ճառագայթային և քիմիական պաշտպանության ուժերի առկայությունը և պատրաստվածությունը.
2) ճառագայթային և քիմիական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը:
3. Բժշկական պաշտպանություն
1) աշխատողների և ՔՊ կազմավորումների անձնակազմերի բժշկական անհատական պաշտպանության միջոցներով ապահովվածությունը.
2) ՔՊ- բժշկական կազմավորումների վիճակը և պատրաստվածության աստիճանը:
4. Տարահանման միջոցառումների կազմակերպում
1) տարահանման մարմինների ստեղծման, նախապատրաստման, պատրաստվածության վիճակը.
2) տարահանման միջոցառումների (շենքից տարահանման) պլանավորումը:
5. ՔՊ կազմավորումների պատրաստվածություն
1) ՔՊ կազմավորումների համալրվածությունն անձնակազմով.
          2) ՔՊ կազմավորումների հագեցվածությունը գույքով և գործող սարքերով.
3) ՔՊ կազմավորումների պատրաստության բերման պլանի առկայությունը:
6. Մարմնի ՔՊ գծով պատրաստման և աշխատողների ուսուցման կազմակերպում
1) ՔՊ ղեկավար կազմի պատրաստում.
2) ՔՊ կազմավորումների պատրաստում.
3) ուսումնավար-ժությունների պլանավորում և անցկացում.
4) աշխատողների ուսուցում (ուսումնական խմբերի կազմում):
7. Կառավարման, կապի և ազդարարման համակարգեր
1) ՔՊ շտաբների (զորահավաքային մարմինների) և ՔՊ կառավարման այլ մարմինների պատրաստվածությունը.
2) պահեստային կառավարման կետերի (այսուհետ՝ ՊԿԿ) առկայությունը և վիճակը.
3) ՊԿԿ-ի պահպանությունը (կենսաապահովման և կապի կառավարման ինքնուրույն համակարգերով հագեցվածությունը).
          4) ՊԿԿ-ի հերթափոխերի առկայությունը (հաշվարկների հերթապահության կազմակերպում).
5) համաձայնեցված, ճշգրտված, հաստատված ՔՊ պլանների առկայությունը.
6) ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակացույցի, կառավարման այլ փաստաթղթերի և հաշվարկների իրատեսությունը, բոլոր միջոցառումների ապահովվածությունը նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներով.
7) ՔՊ պլանների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 633-Ն որոշմամբ սահմանված կարգին.
8) մարմնի տարածքում աշխատողների ազդարարման միջոցների, տարահանման սխեմաների առկայությունը.
9) հիմնական և պահեստային կառավարման կետերի ապահովվածությունը ռադիոհեռարձակման ցանցով՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար.
10) ՊԿԿ-ի և ենթակա կառավարման մարմինների միջև ռադիո կապի առկայությունը:
          II. ՔՊ պատրաստության բերման միջոցառումների կատարումը
1. «ՔՊ ղեկավար կազմի կողմից ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժության անցկացում:

2.

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» (համաձայնությամբ)

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

«Շենգավիթ» սպասարկման գրասենյակ (համաձայնությամբ)

«Արաբկիր» սպասարկման գրասենյակ(համաձայնությամբ)

2019 թվականի ապրիլի 1-5-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 
   

«Կենտրոն» սպասարկման գրասենյակ (համաձայնությամբ)

«Երևան» տարածքային ստորաբաժանում (համաձայնությամբ)

«Մարզերի միավորված ստորաբաժանում» (համաձայնությամբ)

     

3.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և ստորաբաժանումներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Միգրացիոն պետական ծառայություն (համաձայնությամբ)

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2019 թվականի մայիսի 14-17-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

4.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկ
«Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն» (համաձայնությամբ)

2019 թվականի սեպտեմբերի
11-13-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

5.

Վիճակագրական կոմիտե

Վիճակագրական կոմիտե

2019 թվականի հոկտեմբերի 2-4-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան