Գլխավոր տեղեկություն
Համար
N 915-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.04/73(1431) Հոդ.915
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 915-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» N 1015-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերը.

2) հավելվածի`

ա. 2-րդ և 7-րդ կետերի «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» 5-րդ սյունակում «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով,

բ. 14-րդ կետի «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» 5-րդ սյունակում «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով և հանել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը,

գ. 14-րդ և 16-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունակում «2018» թիվը փոխարինել «2019» թվով, իսկ 32-րդ կետում` «2020» թվով.

3) հավելվածի ամբողջ տեքստում «էկոնոմիկայի», «էներգետիկայի և բնական պաշարների», «տրանսպորտի և կապի» և «քաղաքաշինության նախարարություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների», «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների», «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» և «քաղաքաշինության կոմիտե» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

          

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 21

Երևան