ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2018 թվականի N 911-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ, ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1796-Ն ՈՒ N 1797-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում սահմանել հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը` համաձայն N 1 հավելվածի:
2. Օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում սահմանել դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» N 1796-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. օգոստոսի 21 Երևան
վարչապետՆ. Փաշինյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.07.2024, N 1074-Ն | 12.07.2024, N 911-Ն | |
30.05.2024, N 781-Ն | 31.05.2024, N 911-Ն | |
18.04.2024, N 543-Ն | 19.04.2024, N 911-Ն | |
24.09.2021, N 1566-Ն | 26.09.2021, N 911-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|