Գլխավոր տեղեկություն
Համար
N 904-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2018-14.02.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.04/73(1431) Հոդ.904
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2018 թվականի N 904-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 120,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը փոխանցված գումարը ենթակ ա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 1-ին հյուրանոցներին ներկայացված ցանկի և գագաթնաժողովի օրերին փաստացի զբաղեցված հյուրանոցային համարների բացասական տարբերության դեպքերի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. օգոստոսի 21

Երևան

  

  

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 16-ի N 904-Ն որոշման


  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 16-ի N 904-Ն որոշման