ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2004 թ. օգոստոսի 25-ի N 562 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Արզումանյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Տ. Ռևազյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Ավանեսյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Դ. Գևորգյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Ս. Քրմոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ս. Գալստյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Մ. Դավթյան |
- ՀՀ վարչապետին ենթակա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ |
Ա. Մուսայան |
- ՀՀ կառավարությանը ենթակա անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ |
Հ. Հովակիմյան |
- ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 28.09.04 N 629-Ա, 29.11.05 N 937-Ա, 23.03.07 N 245-Ա, խմբ. 12.09.08 N 704-Ա, 13.06.11 N 537-Ա, փոփ. 15.05.13 N 344-Ա,
09.07.14 N 631-Ա, 31.03.16 N 238-Ա, 25.07.16 N 675-Ա, խմբ. 16.08.18 N 1082-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|