Basic information
Number
N 1683-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (19.12.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2019.01.23/2(638).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
18.12.2018
Signing organisation
Նախարարի պաշտոնակատար
Signing date
18.12.2018
Effective date
19.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 դեկտեմբերի 2018 թ.

N 1683-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ՈՒՐՑԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՎԱՂ, ԿՐՏՍԵՐ ԵՎ ԱՎԱԳ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՓՈՒԼԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 111/10 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ՈՒՐՑԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն՝ գրական հայերեն, վաղ նախադպրոցական տարիքային փուլով 30, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով 50, ավագ նախադպրոցական տարիքային փուլով 40 սահմանային տեղերի թվով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

 

Ա. Հարությունյան

/նախարարի պաշտոնակատար/