Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.01/21(624) Հոդ.168
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.07.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 հուլիսի 2018 թվականի

թիվ 119-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով պարբերաբար ստանալ բանկերի կողմից պատվիրակված, ինչպես նաև բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ, երրորդ անձի կողմից իրականացվող գործառնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգի 2-րդ կետի աղյուսակը լրացնել նոր 34-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

34

Հաշվետվություն պատվիրակված կամ 3-րդ անձի կողմից բանկին մատուցվող, բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ գործառնության(ների) վերաբերյալ

38

տարեկան

»,

 

2) Կանոնակարգը 33.3 կետից հետո լրացնել նոր 33.4 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«33.4. Թիվ 38 հաշվետվությամբ ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված պայմանագրերով «Բանկերի կողմից օրենքով սահմանված գործառնությունների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման» կարգում թվարկված գործառնությունների պատվիրակման, ինչպես նաև բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ գործառնությունների 3-րդ անձի կողմից բանկին մատուցման վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվության 3-5-րդ սյունակներում ներկայացվում է տեղեկատվություն կոնտրագենտի վերաբերյալ, 6-րդ սյունակում նշվում է բանկի կոնտրագենտի միջև փոխկապվածության մասին՝ լրացնելով «այո» կամ «ոչ»:»,

3) Կանոնակարգի Հավելված 2-ը լրացնել նոր Ձև թիվ 38 հաշվետվությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահ`

Ա. Ջավադյան

 

2018 թ. հուլիսի 25

Երևան

 

 

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի հուլիսի 20-ի

թիվ 119-Ն որոշմամբ

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 26-ի
թիվ 50-Ն որոշման

Հաշվետվություն

 

3-րդ անձի կողմից բանկին մատուցվող, բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ գործառնության(ների) վերաբերյալ

 

Բանկի անվանումը ______________________________________
Ամսաթիվը ______________________________________ թ.
Ձև թիվ 38
տարեկան

Հ/Հ

Գործառնության տեսակը

Տեղեկատվություն կոնտրագենտի վերաբերյալ

Բանկի և կոնտրագենտի միջև փոխկապակցվածության առկայություն

Պայմանագրի կնքման ամսաթիվը

Պայմանագրի գործողության ժամկետը

Անվանումը

Գրանցման հասցեն

ՀՎՀՀ

1

2

3

4

5

6

8

9