ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2018 թ. |
N 3264-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ ԲԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001686 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ, ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ, ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ), ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱ, «ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ», ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ», ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` «ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ)», (ՆԵՐԱՌՅԱԼ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ) ՏԵՍԱԿՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Վանաձորի ԲԿ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2018 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը.
Հրամայում եմ`
1. Դադարեցնել 2012 թվականի մարտի 23-ին «Վանաձորի ԲԿ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001686 լիցենզիայի հիվանդանոցային` «ընդհանուր վիրաբուժական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջաբանական, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, բիոքիմիական, սերոլոգիական) ակնաբանական, բժշկական ընդհանուր պրակտիկա, նյարդաբանական, կլինիկական դեղորայքային» և արտահիվանդանոցային` «ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական)», (ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողումը և կիրառումը) տեսակները:
2. «Վանաձորի ԲԿ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի նոր ձևաթուղթ` վերջինիս մեջ ներառելով 2012 թվականի մարտի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001686 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման գործող տեսակները` բացառությամբ սույն հրամանի 1-ին կետով դադարեցված տեսակների:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի նոր ձևաթղթի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:
Պաշտոնակատար`
Ա. Թորոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|