ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2018 թվականի N 1103-Ա
ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 17-ի N 1103 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լ. Մակունց |
- ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Փամբուխչյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ) |
Ա. Իսաբեկյան |
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ) |
Կ. Աղամյան |
- «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Նիկողոսյան |
- Ն. Նիկողոսյանի դուստր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |