Basic information
Number
N 1699-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (20.12.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԵԻԱՏ 2019.01.25/1(105) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
19.12.2018
Signing organisation
Պաշտոնակատար
Signing date
19.12.2018
Effective date
20.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 դեկտեմբերի 2018 թ.

N 1699-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԵՂՁՈՒՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով լիցենզավորման հանձնաժողովի N 111/4 եզրակացությունը`

 

Հրամայում եմ

 

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԵՂՁՈՒՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, համակազմի նախատեսվող սահմանային 30 տեղով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին:

 

Ա. Հարությունյան

(պաշտոնակատար)