ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 900-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) պաշտոնաթող Հայաստանի Հանրապետության Նախագահի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 5 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. օգոստոսի 16 Երևան
վարչապետՆ. Փաշինյան
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 900-Ն որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|