Basic information
Number
N 1693-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (20.12.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2019.01.23/2(638).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
19.12.2018
Signing organisation
Պաշտոնակատար
Signing date
19.12.2018
Effective date
20.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 դեկտեմբերի 2018 թ.

N 1693-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով լիցենզավորման հանձնաժողովի N 111/9 եզրակացությունը`

 

Հրամայում եմ

 

1. «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը նախադպրոցական կրթական ծրագրով, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, համակազմի նախատեսվող սահմանային համապատասխանաբար 55 և 25 տեղերով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին:

 

Ա. Հարությունյան

(պաշտոնակատար)

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation