ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 156 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 42 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 284 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ապրանքների առանձին տեսակների դասակարգման վերաբերյալ որոշումների ընդունման կարգի 14-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Լուսադիոդային լամպն ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի դասակարգելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 42 որոշման 1-ին կետում «8543 70 900 0 ստորաենթադիրքում» բառերը փոխարինել «8539 50 000 0 ենթադիրքում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: