Basic information
Number
N 1684-Ա/2
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (19.12.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.01.23/5(1458) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
18.12.2018
Signing organisation
Նախարարի պաշտոնակատար
Signing date
18.12.2018
Effective date
19.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 դեկտեմբերի 2018 թ.

N 1684-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՋՈՒՋԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ NN 3-ի, 5-ի և 7-ի 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 111/15 եզրակացությունը`

 

Հրամայում եմ

 

1. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՋՈՒՋԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 60 տեղով գործունեության լիցենզիա:

2. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՋՈՒՋԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 75 տեղով գործունեության լիցենզիա:

3. «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՋՈՒՋԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն գրական հայերեն, համակազմի նախատեսվող սահմանային 45 տեղով գործունեության լիցենզիա:

4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

 

Ա. Հարությունյան

/նախարարի պաշտոնակատար/