Գլխավոր տեղեկություն
Համար
N 501-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2018 թվականի N 501-Ա

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ 9-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ենթակոմիտեի 9-րդ նիստի կազմակերպման և Եվրոպական միության պատվիրակության (18 մարդ) 2018 թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, թարգմանչական ծառայությունների և հանդիպման ընթացքում սուրճի ընդմիջման հետ կապված ծախսերը՝ 642.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 11

Երևան