ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2016 թվականի |
թիվ 30 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 031/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրականացման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել այն արտադրանքի կից ներկայացվող ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՑԱՆԿ
այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
1. Տրակտորներ և կցորդներ՝ |
|||
1) տրակտորներ՝ գյուղատնտեսական և անտառատնտեսական, անվավոր, 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն հաշվարկային արագություն ունեցող |
8701 90 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
2) տրակտորներ՝ գյուղատնտեսական և անտառատնտեսական, թրթուրավոր, 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն հաշվարկային արագություն ունեցող |
8701 30 000 9 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
3) տրակտորային կցորդներ՝ 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն հաշվարկային արագություն ունեցող, գյուղատնտեսական կամ անտառատնտեսական նշանակության բեռների փոխադրման համար նախատեսված |
8716 20 000 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
2. Տրակտորների կամ կցորդների բաղադրիչներ՝ |
|||
1) լուսավորման և լուսաձայնային սարքեր՝ |
8512 20 000 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
հետևի եզրաչափային լույսեր |
|||
հետընթացի լապտերներ | |||
արգելակման ազդանշաններ | |||
շրջադարձի ցուցիչներ | |||
հեռահար լույսի լապտերներ |
|||
մոտակա լույսի լապտերներ | |||
հակամառախուղային լապտերներ | |||
հետին հակամառախուղային լապտերիկներ | |||
կայանման լապտերիկներ | |||
հետևի համարանիշի լուսավորման հարմարանքներ | |||
2) լուսանդրադարձիչ հարմարանքներ |
8708 29 900 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
3) հետին տեսանելիության հայելիներ |
7009 10 000 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
4) ձայնային ազդանշանային սարքեր |
8512 30 100 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
5) ապակիներ |
3926 90 970 9 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
6) անվտանգության ամրագոտիներ |
8708 21 900 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
7) արագությունը սահմանափակող սարքեր |
8409 91 000 9 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
8) արագաչափեր |
9029 20 310 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
9) կցաքարշակային մեխանիկական սարքեր |
8708 29 900 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
10) դողեր |
4011 61 000 0 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
11) շարժիչներ |
8407 31 000 0 |
համապատասխանության սերտիֆիկատ |
|
12) նստատեղեր |
9401 20 000 |
համապատասխանության սերտիֆիկատ | |
13) խցիկներ |
8707 90 900 9 |
համապատասխանության սերտիֆիկատ |
Ծանոթագրություններ. |
1. Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.09.2023, թիվ 136 | 06.10.2023, թիվ 30 | |
21.03.2017, թիվ 30 | 22.04.2017, թիվ 30 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|