Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2016-22.04.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2016 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 031/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրականացման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել այն արտադրանքի կից ներկայացվող ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի
թիվ 30 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Տրակտորներ և կցորդներ՝

     

1) տրակտորներ՝ գյուղատնտեսական և անտառատնտեսական, անվավոր, 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն հաշվարկային արագություն ունեցող

8701 90
(բացի 8701 90 110 0-ից)

համապատասխանության սերտիֆիկատ

 

2) տրակտորներ՝ գյուղատնտեսական և անտառատնտեսական, թրթուրավոր, 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն հաշվարկային արագություն ունեցող

8701 30 000 9

համապատասխանության սերտիֆիկատ

 

3) տրակտորային կցորդներ՝ 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն հաշվարկային արագություն ունեցող, գյուղատնտեսական կամ անտառատնտեսական նշանակության բեռների փոխադրման համար նախատեսված

8716 20 000 0
8716 31 000 0
8716 39 300 9
8716 39 510 0
8716 39 590 9
8716 39 800 5
8716 39 800 8
8716 40 000 0

համապատասխանության սերտիֆիկատ

 

2. Տրակտորների կամ կցորդների բաղադրիչներ՝

     

1) լուսավորման և լուսաձայնային սարքեր՝

8512 20 000

համապատասխանության սերտիֆիկատ

 

հետևի եզրաչափային լույսեր

     

հետընթացի լապտերներ

արգելակման ազդանշաններ

շրջադարձի ցուցիչներ

հեռահար լույսի լապտերներ

     

մոտակա լույսի լապտերներ

հակամառախուղային լապտերներ

հետին հակամառախուղային լապտերիկներ

կայանման լապտերիկներ

հետևի համարանիշի լուսավորման հարմարանքներ

2) լուսանդրադարձիչ հարմարանքներ

8708 29 900

համապատասխանության սերտիֆիկատ

3) հետին տեսանելիության հայելիներ

7009 10 000

համապատասխանության սերտիֆիկատ

4) ձայնային ազդանշանային սարքեր

8512 30 100

համապատասխանության սերտիֆիկատ

5) ապակիներ

3926 90 970 9
7007 11 100
7007 21 200

համապատասխանության սերտիֆիկատ

 

6) անվտանգության ամրագոտիներ

8708 21 900

համապատասխանության սերտիֆիկատ

7) արագությունը սահմանափակող սարքեր

8409 91 000 9
8409 99 000 9
8479 89 970 8
8511 80 000 8
8537 10

համապատասխանության սերտիֆիկատ

8) արագաչափեր

9029 20 310

համապատասխանության սերտիֆիկատ

9) կցաքարշակային մեխանիկական սարքեր

8708 29 900
8716 90 900 0

համապատասխանության սերտիֆիկատ

10) դողեր

4011 61 000 0
4011 92 000 0

համապատասխանության սերտիֆիկատ

11) շարժիչներ

8407 31 000 0
8407 32
8407 33 000 0
8407 34
8408 20

համապատասխանության սերտիֆիկատ

 

12) նստատեղեր

9401 20 000

համապատասխանության սերտիֆիկատ

13) խցիկներ

8707 90 900 9

համապատասխանության սերտիֆիկատ


Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
2. Սույն ցանկը չի տարածվում «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) 2-րդ կետում նշված հետևյալ արտադրանքի վրա՝
1) տրակտորներ և կցորդներ, որոնք արտադրվում են մեկ անգամ անհատական կարգով, ինչպես նաև անհատական գործունեության կարգով.
2) տրակտորներ և կցորդներ, որոնք Մաքսային միության միասնական մաքսային տարածքում բաց են թողնվել շրջանառության մեջ մինչև Մաքսային միության նշված տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, օգտագործվել, շահագործվել կամ նորոգվել են Մաքսային միության միասնական մաքսային տարածքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: