Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.03.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2016 թվականի

թիվ 22

քաղ. Մոսկվա

 
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Փոփոխություններ կատարել «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատումը (հաստատումը) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 68 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 22 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 68 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման և 1-ին կետի մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատումը (հաստատումը)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության» բառերով։

2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատումը (հաստատումը) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ նշված որոշմամբ հաստատված ծրագրում՝

ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանության գնահատումը (հաստատումը)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության» բառերով.

բ) աղյուսակի գլխի 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33 - 56-րդ դիրքեր՝

 

«

33

67.080.01

Հյութամթերք: Կատիոնների (կալիումի, նատրիումի, կալցիումի և մագնեզիումի) որոշումը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակում

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

34

67.080.01

Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք, պահածոներ՝ մսային և մսաբուսական։ рН–ի որոշման մեթոդ։

ԳՕՍՏ 26188-84-ի վերանայում

հավելված 1

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

35

67.080.01

Հյութամթերք: Նույնականացում: Ընդհանուր դրույթներ։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 53137-2008-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

36

67.080.01

Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Ընդհանուր չոր նյութերի որոշման մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ 28561-90 և ԳՕՍՏ Ռ 51437-99-ի հիման վրա

հավելվածներ 1 և 2

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

37

67.080.01

Հյութամթերք: Պ-իզոկիտրոնաթթվի որոշումը ֆերմենտային մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51128-98-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

38

67.080.01

Հյութամթերք: Կիտրոնաթթվի որոշումը ֆերմենտային մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51129-98-ի հիման վրա

հավելված 3

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

39

67.080.01

Հյութամթերք: Ֆոսֆորի պարունակության որոշման սպեկտրալուսաչափական մեթոդ:

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51430-99-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

40

67.080.01

Հյութամթերք: Մոխրի պարունակության որոշումը ծանրաչափական մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51432-99-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

41

67.080.01

Հյութամթերք: Մոխրի ընդհանուր հիմնայնության որոշման տիտրաչափական մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51436-99-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

42

67.080.01

Հյութամթերք: Անիոնների որոշումը իոնափոխանակման քրոմատագրման մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 55339-2012-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

43

67.080.01

Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Նստվածքի որոշման մեթոդ։

ԳՕՍՏ 8756.9-78-ի վերանայում

5-րդ հոդվածի 46-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

44

67.080.01

Հյութամթերք: 5-հիդրօքսիմեթիլֆուրֆուրոլի որոշումը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով: ԳՕՍՏ 31644-2012-ում փոփոխություններ կատարելը

5-րդ հոդվածի 6-րդ կետ

2015 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

45

67.080.01

Հյութամթերք: Ըստ Կելդալի՝ ազոտի որոշման մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51438-99-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ռուսաստանի Դաշնություն

46

67.080.01

Հյութամթերք: Է-խնձորաթթվի որոշումը ֆերմենտային մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51940-2002-ի հիման վրա

5-րդ հոդվածի 26-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ռուսաստանի Դաշնություն

47

67.080.01

Հյութամթերք: Սուլֆատների որոշման ծանրաչափական մեթոդ։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51123-97-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ռուսաստանի Դաշնություն

48

67.080.01

Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ РР վիտամինի պարունակության որոշման մեթոդ:

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 50479-93-ի հիման վրա

5-րդ հոդվածի 15-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ռուսաստանի Դաշնություն

49

67.080.01

Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Մոխրի և ընդհանուր ու ջրալույծ մոխրի հիմնայնության որոշման մեթոդներ։

ԳՕՍՏ 25555.4-91-ի վերանայում

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ռուսաստանի Դաշնություն

50

67.080.01

Հյութամթերք: Ընդհանուր կարոտինոիդների և դրանց չափամասային կազմի որոշումը։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51443-99-ի հիման վրա

5-րդ հոդվածի 15-րդ կետ

2016 թվական

2017 թվական

Ռուսաստանի Դաշնություն

51

67.080.01

Հյութամթերք: Գեսպերիդինի և նարինգինի զանգվածային կոնցենտրացիայի որոշումը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51427-99-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

52

67.080.01

Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Սորբինաթթվի և բենզոյական թթվի պարունակության որոշման մեթոդը դրանց համատեղ առկայության դեպքում։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 50476-93-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

53

67.080.01

Հյութամթերք: Քացախաթթվի որոշումը ֆերմենտային մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51441-99-ի հիման վրա

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

54

67.080.01

Մրգերի և բանջարեղենի վերամշակումից ստացված մթերք։ Պեկտինային նյութերի որոշման տիտրաչափական մեթոդ։

ԳՕՍՏ 29059-91-ի վերանայում

հավելված 3

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

55

67.080.01

Հյութամթերք: Բուսաշաքարի որոշումը ֆերմենտային մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակումը՝ ԳՕՍՏ Ռ 51938-2002-ի հիման վրա

5-րդ հոդվածի 20-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

56

67.080.01

Հյութամթերք: Սինթետիկ ներկանյութերի որոշումը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով։

ԳՕՍՏ-ի մշակում

4-րդ հոդվածի 2-րդ կետ

2017 թվական

2018 թվական

Ռուսաստանի Դաշնություն

»:

Հրապարակվել է կայքում 22 հունիսի 2022 թվական: